Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ նախագահի աշխատակազմից:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:
.jpg)
Քննարկվել են նաև հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: