Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է մի խումբ իրավաբանների՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանին, փաստաբաններ Ալեքսանդր Խաչատուրյանին, Արմեն Տեր-Տաճատյանին ու Թաթուլ Խուդատյանին: Հանդիպմանը մասնակցել են հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ նախագահի աշխատակազմից:
Մտքեր են փոխանակվել Ազգային ժողովի ընդունած և հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի շուրջ:
Հանդիպման մասնակիցներն իրենց տեսակետներն ու կարծիքներն են հայտնել օրենսդրական փաթեթի վերաբերյալ: