Մավրիտանիայում այսօր ձերբակալվել է մի տղամարդ, որն օդանավ էր առևանգել և սպառնացել էր հրկիզել այն: Այս մասին տեղեկացրել են երկրի իշխանությունները՝ փոխանցում է Arab News-ը:
Առևանգիչն ԱՄՆ քաղաքացի է «ձևացել»՝ հայտարարելով, որ խնդիր ունի Մավրիտանիայի հետ:
Տղամարդն առևանգել էր Embraer օդանավը, որը պատկանում էր «Մավրիտանական ավիաուղիներին»: Դեպքը տեղի է ունեցել միջազգային օդանավակայանում, որի ժամանակ տուժածներ չկան: Ի դեպ, այդ պահին օդանավում ուղևորներ չեն եղել:
Առևանգիչի պահանջների մասին տեղեկություններ չկան: