ՌԴ Կալուգայի ռազմական օդանավակայանում գետնի վրա աշխատել է Ту-22М3 օդանավի կատապուլտը, որի հետևանքով մահացել է 3 մարդ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է РИА Новости-ն:
Դեպքի վայր է մեկնել ռազմատիեզերական ուժերի հանձնախումբը՝ հավելել են գերատեսչությունից: Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
Ту-22М3-ը խորհրդային Ту-22М2 օդանավի արդիականացված տարբերակն է՝ ռազմավարական բազմառեժիմ գերձայնային հրթիռակիր-ռմբակոծիչ, նախատեսված հակառակորդի տարածքում նշանակետը թիրախավորելու համար: Այս օդանավը կարող է զարգացնել առավելագույնը մինչև 2300 կմ/ժ արագություն: Ռուսաստանի զինված ուժերում կա 60 նման ռմբակոծիչ: