Ամերիկյան ռմբակոծիչները թռիչք են իրականացրել Եվրոպայով և Սև ծովով: ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ օդանավերը Հարավային Դակոտայի ավիաբազայից թռել են Եվրոպա, Լեհաստանով մուտք գործեց Ուկրաինայի օդային տարածք, մոտեցել Կիևին, այնուհետև շարունակել են թռիչքը դեպի հարավ, անցել Սև ծովով և Ռումինիայի ու Թուրքիայի տարածքներով:
Ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ առաջին անգամ չէ, որ ամերիկյան ռմբակոծիչները գործողություններ են իրականացնում Ռուսաստանի սահմանների մոտ, ինչը լրացուցիչ լարվածություն է ստեղծում երկու երկրների հարաբերություններում:
Մոսկվան բազմիցս կոչ է արել Վաշինգտոնին՝ հրաժարվել այդ գործողություններից, բայց ԱՄՆ իշխանությունները մերժել են: