Իրանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը հաստատակամորեն շարունակելու է կատարելագործել երկրի հրթիռային կարողությունները՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:
Իրանի բրիգադի գեներալ Ամիր Հաթամին, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ առցանց հանդիպման ժամանակ, նշել է, որ չնայած բոլոր սահմանափակումներին, Իրանն այս տարի լուրջ առաջխաղացում է գրանցել ռազմաարդյունաբերության ոլորտում:
Նրա խոսքով՝ Իրանը մտադիր է իր նպատակներին հասնել պաշտպանական բոլոր ոլորտներում: