«Արդար Հայաստան» կուսակցության անդամներն այսօր դիմում-պահանջ են ներկայացրել արտաքին գործերի նախարարին, որից հետո երթով շարժվել են Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանություններ: Ակցիայի մասնակցիները հայ ռազմագերիների վերադարձի, Իլհամ Ալիևի սանձարձակ պահվածքի և դրան համարժեք պատասխանի, նաև Արցախի հիմնախնդրին առնչվող այլ հարցերի մասին համապատասխան դիմումներ են հանձնել:
Նորայր Նորիկյան («Արդար Հայաստան» կուսակցության նախագահ) - Մեր մտահոգությունն ենք հայտնելու և հորդորելու ենք ՀՀ արտաքին գործերի նախարարին ձեռնարկել լրջագույն և տեսանելի քայլեր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու համար Ադրբեջանի՝ իր իսկ կողմից ստորագրված հայտարարության դրույթների չկատարման մասին նույն պահանջը, հորդորը ներկայացնելու ենք նաև դեսպանատներին:
Դուք կտեսնեք, որ մեր կողմից բերված պաստառներում հստակ արձանագրում ենք, որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի դեմքն է, և այս հարցի լուծումը առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման չի լուծվելու և չի հանգուցալուծվելու: