Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթընի Բլինքենը, անդրադառնալով վերջին շրջանում թուրք-հունական լարված հարաբերություններին, ողջունել է երկու երկրների միջև երկխոսության վերսկսումը՝ փոխանցում է Greek City Times պարբերականը:
ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարն ընդգծել է, որ Հունաստանի ու Թուրքիայի միջև էներգիայի և տարածքային վեճը պետք է լուծվի «խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, առանց ռազմական և հատկապես առանց սադրիչ գործողությունների»:
«Մենք քննադատել ենք Թուրքիայի իրականացրած գործողությունները, որոնք ոտնահարում են միջազգային օրենքները և ՆԱՏՕ-ում իր պարտավորությունները, դատապարտել ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները Հունաստանի նկատմամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: