• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայ ազգային կոնգրես կուսակցության խոստումները Հայ ազգային կոնգրես կուսակցության խոստումները 20:12
Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության... 22:47
Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել... 21:00
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:4129 Հնվ, 2021

Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ. Արա Այվազյան

ԱԳ նախարար Արա Այվազյանը Հանրային հեռուստաընկերության եթերում մեկնաբանել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանի հետ հանդիպման արդյունքները:  

Հարց. Ինչի՞ վրա շեշտը դրվեց, և հանդիպման արդյունքում ի՞նչ արդյունքներ ունեցանք։ 

Արա Այվազյան. Նախ, սա պարոն Լըմուանի 5-րդ այցելությունն է Հայաստան, իսկ վերջին երկու ամիսների ընթացքում՝ երկրորդ այցելությունը։ Բոլորս հիշում ենք,  որ մեր ամենածանր ժամանակներում՝ վերջերս, Ֆրանսիայից պատվիրակությունների հոսքը անդադար է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև գոյություն ունեն առանձնաշնորհյալ հարաբերություններ. մեկ անգամ ևս վերահաստատվեց, որ Ֆրանսիան նեցուկ է Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերին։ Այս այցը նույնպես շատ կարևոր է, որովհետև այն տեղի է ունենում՝ ի կատարումն նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների։ 

Այս անգամ այս այցի նպատակն է ընդլայնել մեր տնտեսական օրակարգը։ Եվ պետքարտուղարը Հայաստան է ժամանել շատ մեծ ներկայացուցչական պատվիրակությամբ, որն արդեն մի քանի օր է՝ այստեղ է՝ կազմված Զարգացման ֆրանսիական գործակալության, արտաքին գործերի նախարարության և նաև ֆինանսների ու գանձապետարանի ներկայացուցիչներից։ Եվ մենք քննարկումներ ենք ունեցել   Հայաստանի զարգացման և նաև ապագայում կարևոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Երկու արտաքին գործերի նախարարությունները մեծ անելիք ունեն այս կարևոր առաքելությունը՝ կյանքի կոչելու և մեր համատեղ քայլերը հստակեցնելու առումով։ 

Բնականաբար, մենք չենք կարող չանդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին, և պետք է հատուկ նշեմ, որ Ֆրանսիան իր հստակ և անկողմնակալ կեցվածքն է ցուցաբերել հենց պատերազմի առաջին իսկ օրվանից։ Նկատի ունեմ, նախևառաջ, նախագահ Մակրոնի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի հասցեական հայտարարությունները, որոնք ի ցույց դրեցին, թե որ երկիրն է սանձազերծել ագրեսիան Արցախի դեմ։ Ինչպես նաև մատնանշելու Թուրքիայի ներգրավվածության վտանգավորությունը՝ հատկապես հաշվի առնելով նաև զինյալ ահաբեկիչների և վարձկանների ներգրավվածությունն այս տարածաշրջանում, ինչը նաև վտանգ է  ներկայացնում միջազգային խաղաղությանն ու կայունությանը։ 

Բնականաբար, մենք անդրադարձել ենք անհապաղ լուծում պահանջող խնդիրներին, առաջին հերթին գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Ե՛վ Ֆրանսիան, և՛ ֆրանսիացի պաշտոնյաները մեծ ուշադրություն են դարձնում այս հումանիտար հարցերի արագ լուծմանը։ Մենք շնորհակալ ենք գործադրած ջանքերի համար։ Հուսով եմ, որ Ադրբեջանը շուտով կհրաժարվի այս պատանդառության քաղաքականությունից, հակառակ դեպքում այն շատ խնդրահարույց է լինելու պաշտոնական Բաքվի համար:

Քննարկել ենք նաև մեր մշակութային ժառանգության պահպանության հարցը: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի նախագահ Մակրոնին և Արտաքին գործերի նախարար Լը Դրիանին, որոնք նաև մեզ աջակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակում, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 

Եվ վստահաբար ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկումներ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ, կայունության և խաղաղության մասին, և վստահ եմ, որ մեր արդյունավետ երկխոսությունը կշարունակվի ապագայում: Ես կարծում եմ, որ այս տարի մենք կունենանք բավական ակտիվ երկխոսություն, այցեր և նաև լավ արդյունքներ: 

Հարց. Պարոն Այվազյան, նաև մշակութային ժառանգության հետ կապված պարոն Լըմուանը նշեց, որ նաև առաջիկայում քայլեր կձեռնարկվեն: Կխնդրեի մանրամասնել, թե այսօր ինչ շեշտեր դրվեցին և ինչ որոշակիություն մտցվեց: 

Արա Այվազյան. Նախևառաջ ուզում եմ ընդգծել, որ Արցախի պատմամշակութային ժառանգությունը տարածաշրջանի, բայց նաև համաշխարհային մշակութային ժառանգության մաս է: Մեր հուշակոթողները, իսկ դրանք ավելի քան հազար չորս հարյուրն են, որոնք մնացել են Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում, կարևոր վկայություն են հայ բնիկ ժողովրդի ներկայության, ինքնության, մշակույթի, արարման մասին: 

Ցավոք, բոլորս գիտենք, որ այդ հուշակոթողները վտանգված են: Մենք ունեցել ենք նախկինում շատ ողբերգական նախադեպ Նախիջևանում, պատերազմի ժամանակ  նույնպես միջազգային հանրությունը տեսավ, թե ոչնչացման, կեղծման և յուրացման ինչ փորձեր են արվել: Ֆրանսիան նույնպես շատ ակտիվ դեր է խաղացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այս հարցի հասցեագրման ուղղությամբ: Նոր պետքարտուղարն ինձ տեղեկացրեց, որ երկկողմ ձևաչափով առաջիկայում նախատեսվում է նաև Ֆրանսիայի կողմից հատուկ առաքելություն ուղարկել տարածաշրջան` Արցախ, որպեսզի գործադրվեն փաստահավաք մեխանիզմներ, որոնք նաև պահպանության համար որոշ երաշխիք կձևավորեն: 

Դիտումների քանակ80
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելել է ֆրանսիական կրթահամալիրի շինհրապարակ 23:3927 Հնվ, 2021 Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Երևանում այցելել է ֆրանսիական կրթահամալիրի շինհրապարակ Հասարակություն
  • ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ մուտք գործելու՝ օդային հաղորդակցության սահմանային անցակետերի ցուցակը 19:2827 Հնվ, 2021 ԱԳՆ-ն ներկայացրել է ՌԴ մուտք գործելու՝ օդային հաղորդակցության սահմանային անցակետերի ցուցակը Քաղաքականություն
  • Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ 19:1926 Հնվ, 2021 Իրանը Հայաստանի չորրորդ առևտրային գործընկերն է. ԱԳՆ Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանի դեմ հիբրիդային հարձակումները համակարգվում են Կրեմլից. փաստաթուղթ 21:3718 Մայ, 2026
  • ՔԿ-ն ՆԳՆ-ից ստացել է Արթուր Օսիպյանի վերաբերյալ նյութերը 21:2418 Մայ, 2026
  • Լուրեր 21:00 | Արտահոսած փաստաթղթեր․ ինչպես են Կրեմլից համակարգում հակահայկական մեդիա օպերացիաները 21:0018 Մայ, 2026
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու ՀՀ հանձնառությունը 20:4418 Մայ, 2026
  • Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին՝ անկախ ԱՄՆ-ի թույլտվությունից 20:3118 Մայ, 2026
  • Դպրոցական սննդի ծրագրի ընդլայնումը կարևոր է պարենային անվտանգության համար. ՀՀ ԱԳ փոխնախարար 20:2418 Մայ, 2026
  • Իրանը պատրաստ է հարստացված ուրանը փոխանցել Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի փոխարեն. Al Hadath 20:1618 Մայ, 2026
  • ԱՄՆ-ն համաձայնել է բանակցությունների ընթացքում դադարեցնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները. Tasnim 20:0618 Մայ, 2026
  • Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն 19:5518 Մայ, 2026
  • «Գլոբալ կրթություն էքսպո 2026»՝ մասնագիտական կողմնորոշման հարթակ 19:4518 Մայ, 2026
  • Լեհաստանը պատրաստվում է երկրում ԱՄՆ զորքերի կրճատմանը. Politico 19:3118 Մայ, 2026
  • Լոռու մշակութային դիմագիծը՝ իր ամբողջ հմայքով 19:2418 Մայ, 2026
  • Քաղաքացիական օրենսգրքում առաջարկվում է ներդնել հետադարձ հիփոթեքի և հետադարձ հիփոթեքի վարկային պայմանագրի ինստիտուտները 19:1318 Մայ, 2026
  • Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը 19:0218 Մայ, 2026
  • Նախընտրական քարոզարշավի ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանք, բռնություն քարոզող և հասարակությանը բևեռացնող խոսույթի ցանկացած դրսևորում․ Անահիտ Մանասյան 18:5218 Մայ, 2026
  • Ավելի քան 138.954 այցելու՝ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում 18:4018 Մայ, 2026
  • Քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտի առաջնահերթություններն ու բարեփոխումները․ հանդիպում ԱՍՀՆ-ում 18:3118 Մայ, 2026
  • Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները 18:2418 Մայ, 2026
  • Բացահայտվել է թմրամիջոցի իրացման ևս մեկ դեպք 18:1418 Մայ, 2026
  • «Մաքս օիլ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 3 մլրդ 119 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:0518 Մայ, 2026
  • Իրանը պատերազմն ավարտելու թարմացված առաջարկ է փոխանցել ԱՄՆ-ին 17:5818 Մայ, 2026
  • Միջազգային պատվիրակներն ուսումնասիրում են դպրոցական սննդի կազմակերպման Հայաստանի առաջավոր փորձը 17:5018 Մայ, 2026
  • Հրապարակվել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման առաջին արդյունքները․ՀՌՀ 17:4218 Մայ, 2026
  • 2025 թվականի ընթացքում պետությանն են վերադարձվել ավելի քան 13 հազար հեկտար անտառային և բնապահպանական հողեր․ ՇՄ նախարար 17:3318 Մայ, 2026
  • Հանձնաժողովը քննարկել է փորձնակության համակարգը մրցունակ, սոցիալապես արդար և ինստիտուցիոնալ առումով կայուն դարձնող նախագծերի փաթեթը 17:2418 Մայ, 2026
  • Առաջարկվում է սահմանել դրույթ, ըստ որի՝ դատական նիստին հնարավոր կլինի մասնակցել տեսակապով 17:1218 Մայ, 2026
  • Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող 17:0318 Մայ, 2026
  • Լուրեր 17։00 | Մարզերում անշարժ գույքն արագ թանկանում է. ինչ գործոններ են նպաստել 17:0018 Մայ, 2026
  • Երևանը պատրաստվում է COP17-ին. տեղադրվել է տարբերանշանը 16:5818 Մայ, 2026
  • Բաքուն և Թբիլիսին ստորագրել են Վրաստան բնական գազի մատակարարման մասին համաձայնագիր 16:5018 Մայ, 2026
  • Թանգարանների միջազգային օր. պարգևատրվել են ոլորտի մի խումբ աշխատակիցներ 16:4118 Մայ, 2026
  • Սևանա լճի մակարդակը մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով 16:3318 Մայ, 2026
  • ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող բոլոր ամերիկյան բազաները 16:2418 Մայ, 2026
  • ՓԾ տնօրենն այցելել է Շիրակի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներ․ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ տրվել են հանձնարարականներ 16:1618 Մայ, 2026
  • Կարգավորումներ՝ ուղղված բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթի որոշակի նորմերին 16:0618 Մայ, 2026
  • Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին 15:5718 Մայ, 2026
  • Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews 15:5418 Մայ, 2026
  • Առաջարկվում է ճգնաժամերի կառավարման արդյունավետ ու միջազգային չափանիշներին համահունչ մեխանիզմներ ներդնել 15:4618 Մայ, 2026
  • Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 15:3818 Մայ, 2026
  • ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման 15:2918 Մայ, 2026
  • Ոչ սթափ վիճակում վարելու 35 դեպք է արձանագրվել․ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում 15:2118 Մայ, 2026
  • Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը 15:0318 Մայ, 2026
  • Լուրեր 15։00 | Ուղիղ եթերում վարչապետին սպանելու սպառնալիք․ ՔԿ-ում քննություն է սկսվել 15:0018 Մայ, 2026
  • Սա մեր արդար պատասխանն է. Զելենսկին՝ ՌԴ թիրախավորման մասին 14:5418 Մայ, 2026
  • Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիք 14:4618 Մայ, 2026
  • Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին 14:3818 Մայ, 2026
  • Գյուղերում տուն կառուցելու նոր որոշում 14:3018 Մայ, 2026
  • Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Երմակն ազատ է արձակվել նախնական կալանքից 14:2318 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել քրեակատարողական ծառայության մեջ ներգրավվելու հնարավորությունը՝ վերացնելով տարիքային սահմանափակումը 14:1518 Մայ, 2026
  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը ժամանել է Գրենլանդիա 14:0618 Մայ, 2026
  • Քաղաքացին պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում․ ՆԳ նախարարը հետևել է ՄՔԾ նոր գրասենյակների շինարարության ընթացքին 13:5618 Մայ, 2026
  • ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում 13:4718 Մայ, 2026
  • Ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ 13:4218 Մայ, 2026
  • Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ վարչապետի նկատմամբ սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութի վերաբերյալ. ՔԿ 13:3118 Մայ, 2026
  • Սլովակիան պատրաստ է Ադրբեջանի հետ 10 տարով գազի մատակարարման պայմանագիր կնքել. Տարաբա 13:2118 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 13:1018 Մայ, 2026
  • Լուրեր 13:00 | Լարսից մինչև գազ․ ինչպես է Ռուսաստանը փորձում ազդել Հայաստանի ընտրությունների վրա 13:0018 Մայ, 2026
  • Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ն ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը. Կալաս 12:5918 Մայ, 2026
  • Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը 12:5118 Մայ, 2026
  • Քննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծը 12:4618 Մայ, 2026
  • Մերձդնեստրի բնակիչներին անձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. Սանդու 12:3618 Մայ, 2026
  • Գրանցվել է 488 դեպք, որից 125-ը՝ արտակարգ․ Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 12:2618 Մայ, 2026
  • Ինչպե՞ս հասկանալ՝ ընդգրկված եք ընտրողների ցուցակում, թե ոչ․ ԿԸՀ-ն պարզաբանում է 12:1818 Մայ, 2026
  • Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն 12:1118 Մայ, 2026
  • Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը 12:0218 Մայ, 2026
  • Գլխադասային հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը 11:5218 Մայ, 2026
  • Թրամփը կրկին սպառնացել է Իրանին 11:4518 Մայ, 2026
  • Ֆեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 11:3818 Մայ, 2026
  • Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն. պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է 11:3218 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը 11:3118 Մայ, 2026
  • Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն 11:1718 Մայ, 2026
  • ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են 11:0418 Մայ, 2026
  • Թանգարանային միջավայրում ձևավորվում է ազգային ինքնության պահպանման գիտակցություն. ԿԳՄՍ նախարարի ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ 10:4918 Մայ, 2026
  • Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև 10:3418 Մայ, 2026
  • Ժողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊ 10:1618 Մայ, 2026
  • Պենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNN 10:1018 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ԿԸՀ-ն երաշխավորում է՝ բոլորի քվեն տեղ է հասնելու | 18.05.2026 10:0018 Մայ, 2026
  • Քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք 09:5518 Մայ, 2026
  • Իջևանի որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի 09:0918 Մայ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4518 Մայ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:3018 Մայ, 2026
  • Այնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է 08:1518 Մայ, 2026
  • Փրկարարները սարալանջից իջեցրել են ոտքը վնասած քաղաքացուն 08:0218 Մայ, 2026
  • Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը 23:0817 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հարժիս գյուղում նոր չափանիշներով կառուցված մոդուլային դպրոց 23:0317 Մայ, 2026
  • «Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները 22:5717 Մայ, 2026
  • «Արյունոտ տասնամյակը» խմբագրելու վարչապետի մի թեկնածուի հայտարարության հետքերով 22:5017 Մայ, 2026
  • Ահազանգերի հետևից օպերատիվ ենք արձագանքում. ԿԸՀ-ն՝ նախընտրական մեծ իրարանցման կիզակետում 22:4417 Մայ, 2026
  • Խաղաղությունը նպաստել է մարզերում անշարժ գույքի արժևորմանը. պատգամավոր 22:3717 Մայ, 2026
  • Մոսկվայում հասկացել են՝ սպառնալիքով չեն կարող ՀՀ-ն վերադարձնել ռուսական ազդեցության գոտի. փորձագետ 22:3217 Մայ, 2026
  • Քաղաքական ուժերի ծրագրերը խաղաղության և անվտանգության վերաբերյալ. Մեծ բանավեճ 21:5617 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը Սյունիքում այցելել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում կառուցված և վերակառուցված կրթական հաստատություններ 21:4117 Մայ, 2026
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | Մոսկվան ձգտում է հպատակեցնել Հայաստանը. կրեմլյան աղմուկի պատճառը 21:0017 Մայ, 2026
  • Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր 21:0017 Մայ, 2026
  • «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆ 20:3817 Մայ, 2026
  • Ֆլորիդայից Գյումրի՝ կամավոր աշխատելու նպատակով | Հարցազրույց Միքայել Կարապետյանի հետ 20:2817 Մայ, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 17.05.2026 20:1617 Մայ, 2026
  • Ըմբիշ Էրիկ Ղազարյանը` Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր 19:3417 Մայ, 2026
  • ԿԳՄՍ նախարարության, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել 19:0617 Մայ, 2026
  • Սամբոյի ԵԱ․ Գոռ հարությունյանը՝ չեմպիոն, Լեոնիդ Մելիքյանը՝ փոխչեմպիոն 18:3217 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015