ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հունվարի 20-ին միգրացիոն ոլորտում օրենսդրական առաջարկով կդիմի Կոնգրեսին՝ տեղեկացնում է ТАСС գործակալությունը:
ԱՄՆ ղեկավարի լիազորությունները ստանձնելու օրը դեմոկրատ նախագահը համապարփակ փոփոխություններ կիրականացնի միգրացիոն օրենսդրության մեջ: Նախատեսվում է ութ տարվա ժամկետ սահմանել իրավական կարգավիճակ չունեցող ներգաղթյալների քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև փախստականներ ընդունելու քվոտաներ ավելացնելու համար:
Առաջարկվող փաթեթի նպատակն է նաև արմատախիլ անել Կենտրոնական Ամերիկայից միգրացիոն հոսքի պատճառները:
Ութամյա ծրագրի համաձայն՝ միլիոնավոր դիմումատուներ 5 տարով ժամանակավոր կարգավիճակ կստանան, այնուհետև կարող են հավակնել «գրին քարտին», եթե անցնեն անվտանգության ստուգումն ու վճարեն հարկերը: