ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին երեքշաբթի օրը լիազորությունները վայր դնելու վերջին հնարավորությունն է տվել՝ նախքան ժամկետի լրանալը: Հակառակ դեպքում Սպիտակ տան ղեկավարը կառերեսվի իմփիչմենթին հունվարի 6-ին Կապիտոլիումի բռնություններին աջակցելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմող դեմոկրատները պատրաստվում են Թրամփի իմփիչմենթի հարցի քվեարկություն անցկացնել չորեքշաբթի: