ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունը մտադիր է օրենսդիր մարմնին ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախագիծ՝ Կապիտոլիումի շենքում անկարգությունների գործում Սպիտակ տան ղեկավարի դերակատարման համար՝ փոխանցում է BBC-ն:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ընթացք կտան իմփիչմենթին, եթե Դոնալդ Թրամփն անմիջապես հրաժարական չտա:
Դեմոկրատներն ԱՄՆ նախագահին մեղադրում են Կոնգրեսում խռովություններ հրահրելու համար, որի հետևանքով մահացել էր 5 մարդ: