Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը հայր է դարձել: Այս մասին սոցիալական հարթակում գրառում է արել Սնոուդենի կինը՝ Լինդսի Միլզը՝ տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Էդուարդ Սնոուդենի կինն Ինսթագրամի իր էջում շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոներն իրենց ընդլայնված ընտանիքի կողմից՝ ցուցադրելով նաև նորածին որդու լուսանկարը:
ԱՄՆ-ում հետապնդումների պատճառով Սնոուդենը տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ նրան մշտական բնակության իրավունք է տրվել: