• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սեպտեմբերից Վրաստանում կրթությունը կդառնա անվճար. Միկանաձե. «Հարևաններ» Սեպտեմբերից Վրաստանում կրթությունը կդառնա... 19:57
ՄԻՊ-ը նախընտրական փուլում կալանքների և հանրային ընկալումների մասին ՄԻՊ-ը նախընտրական փուլում կալանքների... 19:42
Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2026 20:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 21:0913 Դեկ, 2020

ԵԽ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահը՝ Ալիևի և Էրդողանի հայտարարությունների մասին

Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ֆաբիո Կաստալդոյի գնահատմամբ՝ Ալիևի և Էրդողանի դեպքում գործ ունենք ազգայնամոլական և իմպերիալիստական հռետորաբանության հետ: Ներկայացնում ենք «Լուրերի» թղթակից Լիլիթ Գասպարյանի հարցազրույցը պատգամավորի հետ:

Լիլիթ Գասպարյան- Պատերազմն այս պահին դադարել է, բայց հետպատերազմյան խնդիրների շարքում մարդկային կյանքի վտանգված լինելը շարունակում է օրհասական լինել։ Խոսքս, իհարկե, նախևառաջ ռազմագերիների մասին է։ Ամեն օր համացանցում մեկը մյուսից սարսափելի կադրեր են հայտնվում։ ԵԽ-ն արդյոք տեղյակ է այս մասին, եթե այո, ապա ինչ քայլեր է ձեռնարկում։

Ֆաբիո Կաստալդո- Որպես մարդու իրավունքների հարցերի փոխնախագահ՝ բազմիցս եմ բարձրաձայնել այս բարդ իրավիճակի մասին: Տեսնում եմ, որ որոշ խմբեր որոշակի անկայունություն են սերմանում: Սակայն մինչև հիմա մենք ստեղծված իրավիճակին որևէ հստակ լուծում չենք գտել: Կարծում եմ, որ, եթե ցանկանում ենք այս սարսափելի հակամարտության լուծման ազնիվ միջնորդ լինել, անհրաժեշտ է հասնել հաշտեցման և դրա համար պետք է օգտագործել բոլոր դիվանագիտական միջոցները, որպեսզի համոզվենք, որ ռազմագերիները վերադարձել են իրենց ընտանիքներ: Այս սարսափելի իրողությունը կատարվեց մեր առաջ: Հակամարտության պատճառով արդեն հազարավոր հայ երիտասարդներ զրկվել են կյանքից, ոմանք հաշմանդամ են դարձել: Այժմ անհրաժեշտ է նպաստել հրադադարի անվերապահ իրականացմանը: Անհրաժեշտ է վերադարձնել բոլոր գերեվարվածներին, և նրանք պետք է ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կամ իրենց իրավունքների ոտնահարման զոհ չդառնան: Մտավախություն ունեմ, որ այժմ Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է օգտագործել ստեղծված իրավիճակը Հայաստանի կառավարության և հասարակության վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններն ընդունեն իրենց պահանջած նույնիսկ ավելի վատ պայմանները: Իսկ պայմաններն արդեն հաստատվել են երեք կողմի միջև դժվարությամբ ձեռք բերված համաձայնագրում: Այս պարագայում կարող է փորձ արվել գերեվարվածներին օգտագործել որպես գործիք, ինչն անընդունելի է, և Եվրոպան պետք է որևէ կերպ արձագանքի: Ես հաջորդ շաբաթ ելույթ եմ ունենալու Արևելյան գործընկերության վերաբերյալ քննարկման ժամանակ: Ճիշտ է, քննարկման թեման Լեռնային Ղարաբաղը չէ, սակայն պահանջելու եմ բարձր ներկայացուցչից, որպեսզի այլևս չեզոք դիրք չգրավենք, չլինենք երկդիմի և երկիմաստ, այլ լինենք թույլերի, տառապյալների կողքին: Այս պահին անհնար է գտնել ավելի մեծ տառապյալ, քան ռազմագերիներն ու իրենց հայրենիքը ստիպված լքողներն են:

Լիլիթ Գասպարյան- Իտալական մի շարք քաղաքներ ճանաչել են Արցախի անկախությունը։ Արդյոք սա կարո՞ղ է հանգեցնել պետական մակարդակով անկախության ճանաչմանը՝ «անջատում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա։

Ֆաբիո Կաստալդո- Մի կողմից, ես հույս ունեմ՝ դա այդպես էլ կլինի: Մյուս կողմից՝ հասկանում եմ, որ անհրաժեշտ է ունենալ համաեվրոպական համակարգված դիրքորոշում: Գիտեմ, որ այս հարցում կան պատրաստակամ երկրներ: Բաքվի և Անկարայի կողմից միաժամանակ կան տնտեսական և առևտրային տեսանելի ճնշումներ: ԵՄ պետություններում կան ընկերություններ, որոնք այդ երկրներում ներդրումներ են կատարել: Նրանք բոլոր հնարավոր միջոցները կիրառում են և բոլոր քայլերին դիմում են միասնական դիրքորոշման ձևավորումը ձախողելու համար: Սա առաջին անգամ չէ: 2015 թ.-ից սկսած՝ Թուրքիան օգտագործում է միգրացիայի հարցը Եվրամիությունից համաձայնագրեր, պայմանագրեր և ֆինանսավորում կորզելու համար: Անցած երկու տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Թուրքիան մի կողմից վերահսկում է ներգաղթյալների արևելյան ուղիները՝ Սիրիայից Թուրքիայով դեպի Բալկաններ: Մյուս կողմից՝ նրանք մասնակիորեն վերահսկում են նաև կենտրոնական ուղիները, որովհետև Տրիպոլիտանիայում ունեն ռազմաքաղաքական և տնտեսական հզոր ազդեցություն, ինչը տեղի ունեցավ Հաֆթարի գործողությունները կասեցնելու և Լիբիա ներխուժելու հետևանքով: Կարծում եմ՝ այդ ամենը կրկին կդրվի սեղանին, սակայն Եվրոպան իրեն ավելի թույլ կդրսևորի, քան պետք է լիներ: Մենք արդեն պետք է ընդունենք, որ Թուրքիան որևէ պարտավորություն չի կատարում՝ որպես միության անդամության թեկնածու: Ես միշտ նշել եմ, որ երբեք դեմ չեմ եղել դրան տեսականորեն: Սակայն ներկա Թուրքիան, ներկա կառավարությունը և ներկա նախագահը չեն համապատասխանում օրենքի իշխանության, մարդու իրավունքների և Կոպենհագենի չափորոշիչների մեր տեսլականին: Իսկ այդ չափորոշիչները պետք է հաշվի առնվեն և հարգվեն Եվրամիությանն անդամակցելու համար: Նրանք նաև ՆԱՏՕ-ի անդամ լինելու կարգավիճակին արդեն չեն համապատասխանում: Ահա այսպիսի հակասական իրավիճակում ենք հայտնվել, որը պետք է հաշվի առնել: Պետք է նրանց հասկացնել, որ կան կարմիր գծեր, որոնք չեն կարող խախտվել: Կարծում եմ՝ միակ ուղին, որի շնորհիվ նրանք կհասկանան, պատժամիջոցներն են: Ես այդ հարցում որոշակի կաշկանդվածություն եմ տեսնում: Կարծում եմ՝ սեփական տարածքում Գերմանիայի անձնագիր ունեցող երեք միլիոն թուրքի ներկայությունը կարող է լինել նման մտավախության պատճառներից մեկը: Ինչպես նաև վախ կա, որ մինչև երեք միլիոն ներգաղթյալ կարող է հայտնվել Եվրոպայում: Դա հերթական անգամ կարող է օգտագործվել որպես դիվանագիտական զենք Եվրոպային լռեցնելու համար: Եթե Եվրոպան ցանկանում է աշխարհաքաղաքական որևէ դերակատարում ունենալ, դա անընդունելի է:


Լիլիթ Գասպարյան- Կհամաձայնե՞ք Ավստրիայի կանցլեր Կուրցի հետ, որ ԵՄ դարձել է Թուրքիայի բանտարկյալ սիրիական փախստականների պատճառով։

Ֆաբիո Կաստալդո-Սովորաբար ես կանցլեր Կուրցի հետ համաձայն չեմ լինում քաղաքական հայացքների տարբերության պատճառով: Սակայն այս առնչությամբ նա ինչ ասում է, ճիշտ է: Արդեն պարզ է, որ մենք որոշ առումով գերի ենք: Որոշ երկրներ չափից շատ վախեցած են աշխարհաքաղաքական պայքարի արդյունքում ակնկալվող փախստականների հոսքից և տնտեսական հետևանքներից: Սակայն այդ պայքարն արդեն մեր դռներն է բախում: Որքան մենք թույլ լինենք հիմա, այդքան ավելի մեծ գին ենք վճարելու ապագայում:

Լիլիթ Գասպարյան- ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից կուլիսային տեղեկությունների համաձայն՝ Իտալիան ևս կողմ չի եղել Թուրքիայի հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառման հարցում։ Էլ ի՞նչ պետք է անի Թուրքիան պատժվելու համար, կամ ի՞նչու է ԵՄ-ն այդքան վախենում Թուրքիայից։

Ֆաբիո Կաստալդո- Ինչպես ասացի՝ շատ եմ ափսոսում դրա համար: Սա այն պահն է, որ մենք պետք է ավելի կտրուկ դիրքորոշում որդեգրենք: Եվրամիության երկու անդամները՝ Հունաստանը և Կիպրոսը, Թուրքիայի աշխարհաքաղաքական քայլերի և դիրքորոշման պատճառով մեծապես տուժել են: Սակայն, միաժամանակ, մենք թույլ ենք տալիս, որ նրանք մեր հանդեպ լծակներ ունենան: Առաջինը, ինչպես նշեցի, ներգաղթյալների հոսքն է: Բոլորս հիշում ենք 2015 թ. սարսափելի իրավիճակը: Եվրամիության ընդհանուր բնակչության հետ համեմատած չնչին քանակի՝ մոտ մեկ միլիոն փախստական եկավ Եվրոպա, սակայն դա պատճառ դարձավ, որպեսզի Շենգենյան համակարգը գրեթե կաթվածահար լինի: Այդ ժամանակ անդամ պետությունները փակեցին սահմանները․ ի վիճակի չէին համարժեք արձագանքել և կատարել Շենգենյան համաձայնագրի պարտավորությունները, նրանք ցանկանում էին խնդիրներն իրենցից հեռու վանել: Իտալիան, լինելով Միջերկարանի կենտրոնում, նույնպես վախեցավ, որ կարող է մյուս անդամ երկրների կողմից օգտագործվել որպես բուֆերային գոտի: Անդամ երկրները որևէ համերաշխություն չդրսևորեցին՝ որևէ քվոտա չվերանայվեց, որևէ տնտեսական աջակցություն չցուցաբերվեց, պարզապես ասացին՝ «Դուք պետք է ի շահ ամբողջ միության մեր փոխարեն անեք սև գործը»: Ուստի հասկանում եմ, որ այդ տեսակետից կասկածներ կարող են առաջանալ: Մենք կարող էինք լինել ամենաշատ տուժածը: Մենք կարող էինք հայտնվել և՛ Բալկանյան ուղու, և՛ Կենտրոնական Միջերկարականից եկող ուղիների ազդեցության գոտում: Այդ ամենը հիմա Էրդողանի ձեռքին գործիք է դարձել: Նա ավելի է խորացնում իր սադրանքները Կիպրոսում: Նա, այսպես կոչված, Սիրիայի ձևաչափը ձգտում է կիրառել ամենուրեք՝ Լիբիայում, այժմ արդեն՝ Լեռնային Ղարաբաղում: Այդպես նա փորձում է ազդեցության լծակներ ունենալ: Թուրքիան և Ռուսաստանը դերակատարներ են, որոնք բաժանում են իրենց ազդեցության գոտիները, իսկ Եվրամիությունը մնացել է դիտորդի դերում: Միությունը բանակցության վրա որևէ նշանակալից ազդեցություն չունի՝ նույնիսկ այն պարագայում, երբ կա երկու կողմին սեղանի շուրջ վերադարձնելու, անկեղծ և թափանցիկ մոտեցումներ ունենալու հստակ հանձնառություն: Սակայն այդ ամենը որևէ շոշափելի արդյունք չի տալիս: Որքան ուշ դա մենք հասկանանք, այդքան խնդիրն ավելի կմեծանա: Որքան երկար նրանք տեսնեն, որ արձագանք չկա, այդքան ավելի կխորացնեն իրենց գործողությունները: Չէի ցանկանա պատմական զուգահեռներ անցկացնել: Սակայն այս իրավիճակը նմանվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ կայացած Մյունխենի կոնֆերանսին: Այդ ժամանակ էլ կար շատ ագրեսիվ մի ուժ, որն ավելի ու ավելի էր հզորանում և մեծացնում պահանջները, և մենք տեսանք, թե դա ինչի բերեց: Կրկնում եմ՝ չեմ ցանկանա համեմատություններ անել, դա չէ իմ նպատակը, և չէի ցանկանա ասել, որ այսօրվա Թուրքիան նույնն է, ինչ այդ ուժն էր 70 տարի առաջ: Սակայն այդ օրինակը բերեցի տրամաբանությունը հասկանալու համար: Այդ ամենը վտանգավոր է Եվրոպայի և մեր հարևանների անվտանգության ու բարեկեցության համար:

Լիլիթ Գասպարյան- Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանում շքերթ էր, որին նաև Էրդողանն էր մասնակցում։ Էրդողանն ասաց՝ Էնվեր փաշայի հոգու վրա լույս իջավ․ ի դեպ, Էնվեր փաշան Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից և իրագործողներից է, իսկ Ալիևն էլ Զանգեզուրը, Երևանն ու Սևանը գրավելու մասին խոսեց։ Արդյոք ԵՄ-ի համար այսքանից հետո էլ պարզ չէ, որ խոսքը հերթական ցեղասպանական ծրագրերի մասին է։

Ֆաբիո Կաստալդո- Ինձ համար հստակ է մի բան՝ գործ ունենք ազգայնամոլական և իմպերիալիստական հռետորաբանության հետ: Դա սարսափելի և վտանգավոր երևույթ է, քանի որ այն ռեվիզիոնիստական է: Անհավատալի է, պարզապես անհավատալի, որ մինչև հիմա Թուրքիայի իշխանությունը ժխտում է հայերի Ցեղասպանությունը, ասում, թե իբր դա կեղծիք է, տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և արդարացված է: Դա արվում է տարածաշրջանում հաշտեցման քայլերի փոխարեն: Միմյանց հետ հակամարտություն ունեն Հայաստանն ու Ադրբեջանը, Վրաստանը նույնպես խնդիրներ ունի, նաև քրդերի խնդիրը կա: Ամբողջ տարածաշրջանն այսօր վտանգավոր իրավիճակում է: Դա խիստ վտանգավոր է և կարող է բերել հավելյալ անկայունություն: Նույնիսկ վերջին արյունալի պատերազմից հետո դեռևս հստակ չէ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Չկա հարատև խաղաղություն հաստատող համաձայնագիր, ոչ թե կողմերի միջև հրադադարի պայմանագիրը: Այս իրավիճակը Թուրքիային և Ռուսաստանին թույլ է տալիս խաղալ տարածաշրջանում: Խնդիրը դեռևս արմատախիլ չի արվել: Մտավախություն ունեմ, որ կունենանք ևս մեկ սերունդ, որը դաստիարակված կլինի «իմ հարևանն իմ պատմական թշնամին է, որին ես պետք է հաղթեմ» գաղափարախոսությամբ: Իսկապես ռեվիզիոնիզմն առկա է այսօր: Կա միտում՝ վերադառնալու կայսերական ժամանակաշրջանի հաղթանակներին: Կարծում եմ՝ մի կողմից այդ մոտեցումները ցուցադրում են նման ռեժիմների թուլությունը: Իմ կարծիքով՝ այդ երկու երկրներն ունեն ներքին լուրջ տնտեսական խնդիրներ և ճգնաժամ: Նրանք հիմա փորձում են հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել դեպի արտաքին ռազմական հաղթանակները: Նրանք դա կարող են օգտագործել՝ ասելով, որ իրենք միակն են, որ պետք է մնան իշխանության, որովհետև հենց իրենք են կարողացել պաշտպանել ազգային շահերը և ուղղել սխալներն ու վերադարձնել կորցրածը: Առաջին անգամ չէ, որ Էրդողանը նման քայլերի է դիմում: Հիշենք, երբ նա ասում էր, թե Լոզանի դաշնագիրը լավը չէ, Թուրքիան դարձել է անարդարության զոհ: Նա ցանկանում էր նամազ անել Հալեպի մզկիթում, հայտարարում էր, թե Մոսուլը պետք է կրկին լինի իր երկրի մի մասը: Նա ամեն կերպ ցանկանում է վերակենդանացնել իմպերիալիստական գաղափարները և հայտարարել, թե Թուրքիան իրեն պետք է վերադարձնի որոշ բաներ: Դա կբերի մեր հարևան տարածաշրջանների ապակայունացման: Մենք չենք կարող ընդունել նման մոտեցումը: Եվս մեկ անգամ Եվրամիությանը հորդորում եմ այդ ամենը հաշվի առնել: Կարծում եմ՝ դա պարզապես հռետորաբանություն չէ: Իհարկե, կարող են ասել, որ դիրքորոշման համար անհրաժեշտ է ունենալ հասարակական կոնսենսուս, սակայն նման անընդունելի հայտարարությունները կարող են տեղի ունենալ և շատանալ ամեն անգամ: Երբ նրանք ասում են՝ հայերի Ցեղասպանություն տեղի չի ունեցել, և դա կեղծիք է, ես կհարցնեի իմ եվրոպացի գործընկերներին, թե նրանք ինչ կկարծեն, եթե գերմանացի պաշտոնյաներից մեկը հայտարարի, որ Հոլոքոստ տեղի չի ունեցել, իրենք մեղավոր չեն, և դա կեղծիք է, որը սնվում է դրսից՝ Միացյալ Նահանգներից և նրա դաշնակիցներից: Կարծում եմ՝ այդ սարսափելի սխալի համար պետք է ներողություն խնդրի յուրաքանչյուր երկիր: Նոր սերունդը չպետք է պատասխանատու լինի այդ ամենի համար: Սակայն նրանք պետք է հասկանան, որ իրենց պապերն ընդունել են մարդկության դեմ նման հանցագործությունները: Մենք այդ ամենը պետք է հաշվի առնենք՝ համոզվելու համար, որ երբեք չի կրկնվի: Սակայն ես նկատում եմ դրա լրիվ հակառակ դրևսրումները, ինչը սարսափելի և վախեցնող է աշխարհի, մեր և հարևան տարածաշրջանների ապագայի և կայունության համար:

Լիլիթ Գասպարյան- ԵՄ-ն կարձագանքի՞ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի նման տարածքային պահանջներին:

Ֆաբիո Կաստալդո- Կասկածում եմ՝ ոչ, որովհետև մենք Կոսովայի նախադեպն ունեցել ենք: Կան անդամ երկրներ, որոնք վախենում են, թե այդ ամենն իրենց էլ կանդրադառնա: Տեսեք, նույնիսկ, եթե հաշվի առնենք, որ Կոսովոն ԵՄ անդամ դառնալու վեց թեկնածուներից մեկն է, նրա անդամակցությունը դեռևս հեռու է իրականությունից: Դրա հիմնական պատճառներից մեկն այն է, որ Իսպանիան վախենում է, որ նման բան կկատարվի Կատալոնիայի հետ, Ռումինիան վախենում է, որ նման բան կկատարվի հունգարացի փոքրամասնության հետ, նույն կերպ Կիպրոսն է վախենում, որ նման բան տեղի կունենա թուրքական հատվածի հետ: Կան անդամ երկրներ, որոնք խիստ զգուշավոր են նման նախադեպերից: Նրանք զգուշավոր են՝ ոչ թե որ համակրանք չունեն կամ չեն հարգում, այլ ռազմավարական տեսակետից են նման պահվածք դրսևորում: Նրանք շատ զգուշավոր կլինեն՝ կարծելով, թե նույն բանը տեղի կունենա իրենց հետ: Դա է, այդ առնչությամբ, իմ ամենամեծ մտավախությունը:

Լիլիթ Գասպարյան- Շնորհակալ եմ։

Ֆաբիո Կաստալդո- Ես էլ եմ շնորհակալ:

Դիտումների քանակ445
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային. Լայեն 00:1702 Հլս, 2026
  • Հրապարակվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Նորվեգիայի դեմ խաղում 00:0102 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 1. 2026 23:3501 Հլս, 2026
  • ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ օրենսդրական նախաձեռնություններ է քննարկել 23:1401 Հլս, 2026
  • Հաստատվել է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի նախագիծը 23:0001 Հլս, 2026
  • Փոփոխություններ և լրացումներ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում 22:5101 Հլս, 2026
  • Կառուցվածքային որոշակի փոփոխություններ է ենթադրում. վարչապետը՝ ՊՊԾ զարգացման մասին 22:4201 Հլս, 2026
  • Ոստիկանության գվարդիան անցնում է տրանսֆորմացիայի կարևորագույն փուլ․ ՆԳ նախարար 22:2901 Հլս, 2026
  • Արման Խաչատրյանը ՖՄԿ-ում անդրադարձել է Հայաստանի ընտրություններին, խաղաղության գործընթացին և COP17-ին 22:1801 Հլս, 2026
  • Հարցազրույց Վահագն Ալեքսանյանի հետ 22:0501 Հլս, 2026
  • ՍԴ-ն ավարտեց ընտրություններին առնչվող գործի քննությունը, հեռացան խորհրդակցական սենյակ 21:5701 Հլս, 2026
  • Հանդիպում ունեցա ՔՊ-ի երիտասարդական կառույցի հետ․ Սուրեն Պապիկյան 21:4901 Հլս, 2026
  • Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել 21:4201 Հլս, 2026
  • Հայաստանի պատմական կլիմայական բնութագրեր հուլիս ամսվա համար․ Հայհիդրոմետ 21:3601 Հլս, 2026
  • Աննա Հակոբյանը՝ ընտանեկան բռնության մի դեպքի, վախի և իրավապահների արձագանքի մասին 21:2501 Հլս, 2026
  • Երիտասարդական կենտրոնի վերաբացում Խոյ գյուղում 21:2101 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել F-16C կործանիչներ 21:1001 Հլս, 2026
  • Դատախազության աշխատողի օրվա առթիվ հեռուստաաշտարակի էկրանին ցուցադրվում է դատախազության տարբերանշանը 21:0801 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Աջափնյակի մետրո, էլեկտրատրանսպորտ․ Կառավարությունը հաստատել է մեծ ներդրումային փաթեթ 21:0001 Հլս, 2026
  • Յուլիս 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5901 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում տասնամյակների ընթացքում ամենակարևոր զարգացումը խաղաղությունն է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն 20:5501 Հլս, 2026
  • Միացյալ Նահանգները կոչ է արել ՄԱԿ-ի երկրներին ֆինանսավորել Խաղաղության խորհուրդը՝ UNRWA-ի փոխարեն 20:5001 Հլս, 2026
  • Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա 20:4501 Հլս, 2026
  • Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո 20:4001 Հլս, 2026
  • Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքը 20:3501 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Վայոց ձորի մարզում 20:2901 Հլս, 2026
  • 1-3 տարի ազատազրկում՝ զորակոչից խուսափելու գործով առողջական վիճակի հետազոտությունից հրաժարվողներին 20:2701 Հլս, 2026
  • Պետք է ոչ թե տրտնջալ, այլ՝ միասին լուծում փնտրել. Մատվիենկո 20:2301 Հլս, 2026
  • Շիրակում հաշվում են հունիսյան կարկտահարության վնասները 20:1801 Հլս, 2026
  • Կոնսենսուսի անհրաժեշտություն կա արդարության և արդարադատության ընկալումներում. վարչապետ 20:1401 Հլս, 2026
  • Ուկրաինան և Շվեդիան նոր ռազմական գործարք են կնքել 20:0901 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 01.07.2026 20:0401 Հլս, 2026
  • Չայկովսկու երաժշտական դպրոցը ամփոփում է ուսումնական տարին 19:5901 Հլս, 2026
  • ՇՄ նախարարը լսել է գործընկերների ակնկալիքները COP17-ի նախագահությունից և նախանշել հետագա համագործակցության ուղղությունները 19:5201 Հլս, 2026
  • Մեկնարկել է Եվրահանձնաժողովի նախագահի այցը Հարավային Կովկաս 19:4501 Հլս, 2026
  • Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ 19:3901 Հլս, 2026
  • Մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ Արարատի և Արմավիրի մարզերում 19:3201 Հլս, 2026
  • Հանձնաժողովը կողմ է քվեարկել Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի կանոնադրության վավերացման հարցին 19:2501 Հլս, 2026
  • ԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրեր 19:1901 Հլս, 2026
  • Գազի նոր սակագին և պարգևատրումներ. ՀԾԿՀ նիստ 19:1201 Հլս, 2026
  • Աֆղանստանը ավիահարվածներ է հասցրել Պակիստանում ահաբեկիչների դիրքերին 19:0401 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՍԴ-ն լսել է ընտրությունների գործով կողմերի եզրափակիչ փաստարկները․ որոշումը՝ հուլիսի 4-ին 19:0001 Հլս, 2026
  • Հուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ 18:5601 Հլս, 2026
  • Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները 18:4801 Հլս, 2026
  • Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են 18:4001 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը 18:2901 Հլս, 2026
  • Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին 18:2601 Հլս, 2026
  • Ովքե՞ր իրավունք կունենան մասնակցել համապետական ընտրություններին և հանրաքվեներին. նախագիծը քննարկվել է հանձնաժողովում 18:1701 Հլս, 2026
  • Գործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքը 18:0801 Հլս, 2026
  • Պետականակենտրոն մոտեցումը՝ ԱԺ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն 18:0001 Հլս, 2026
  • Ռուսաստանի զինված ուժերը պլանավորում են հարձակում Չեռնիգովի մարզի վրա. Սիրսկի 17:5201 Հլս, 2026
  • Կադրային փոփոխություններ ԶՈՒ-ում․ նշանակվել են բանակային կորպուսների նոր հրամանատարներ 17:4501 Հլս, 2026
  • Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն 17:4401 Հլս, 2026
  • Համաձայնագրի վավերացումը կնպաստի երկու երկրների միջև դիվանագիտական ներկայության ընդլայնմանը և առավել բարենպաստ պայմանների ապահովմանը 17:3701 Հլս, 2026
  • Ռևմատոիդ արթրիտ. երբ իմունիտետը «շփոթվում է» 17:3101 Հլս, 2026
  • ՀՀ բնակավայրերում պետական դրոշի տեղադրման հստակ ու միասնական մոտեցում կսահմանվի. հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն 17:2401 Հլս, 2026
  • Խորհրդարանում հյուրընկալվել է Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը 17:1501 Հլս, 2026
  • Ստորջրյա մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանի համար կարևոր խնդիր է 17:0701 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Օրակարգում՝ առևտուր, փոխգործակցության հարցեր. Փաշինյանի և Միշուստինի հեռախոսազրույցը 17:0001 Հլս, 2026
  • «Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ 16:5801 Հլս, 2026
  • Ինքնակամ կառույցների օրինականացման համար արդեն իսկ գործող իրավակարգավորումները կընդլայնվեն. միաժամանակ ավելի խիստ պահանջներ կսահմանվեն 16:4901 Հլս, 2026
  • Թուրքիան պատրաստվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին 16:4001 Հլս, 2026
  • Վերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. ՀՀ նախագահը՝ Կանադայի վարչապետին 16:3901 Հլս, 2026
  • Կլիմայական դիմակայունությունն ու COP17-ը՝ Հայաստան-Կորեա նախարարական հանդիպման օրակարգում 16:3301 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, դատապարտվածներին կարգելվի զբաղեցնել պետական պաշտոններ. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ 16:2501 Հլս, 2026
  • Այսօր աշխատանքն է սկսում Սիրիայի նոր խորհրդարանը 16:2501 Հլս, 2026
  • Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը 16:1601 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել ՊԵԿ թվայնացման խորհրդի արտահերթ նիստը 16:0401 Հլս, 2026
  • Շատ էական ներդրում է արվում ՊՊԾ աշխատողների որակավորման բարձրացման ուղղությամբ. վարչապետ 15:5601 Հլս, 2026
  • Հայաստանի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի օրենսդրական նախագծի շուրջ շահագրգիռ կողմերի երկխոսություն 15:5401 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 15:4301 Հլս, 2026
  • Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը 15:3601 Հլս, 2026
  • «Դպրոցական սնունդ» ծրագրից մինչև COP17․ ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ՊՀԾ-ի ղեկավարի պաշտոնակատարի հետ 15:2501 Հլս, 2026
  • Օրակարգում՝ ֆինանսական կրթության զարգացմանն առնչվող հարցեր. քննարկում ԿԳՄՍՆ-ում 15:2401 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հեռախոսազրույցը 15:2301 Հլս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, ապա նույնքան կնվազի 15:1501 Հլս, 2026
  • Առաջինը խաղաղության օրակարգն էր. Աննա Հակոբյանը ԱՄՆ-ում ներկայացրել է իր գործունեության երեք հիմնական ուղղությունները 15:0501 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Սա լուրջ ֆունդամենտալ պրոբլեմ է. Փաշինյանը՝ արդարադատության համակարգի մասին 15:0001 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը և Իրանն անուղղակի բանակցություններ են անցկացրել Կատարում 14:5501 Հլս, 2026
  • ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական զարգացումները 14:4201 Հլս, 2026
  • Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից մեկն է. վարչապետ 14:3501 Հլս, 2026
  • Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ 14:3001 Հլս, 2026
  • Գրանցվեք և պատրաստվեք Վարչաֆեստին․ Նիկոլ Փաշինյան 14:2401 Հլս, 2026
  • «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ-ն 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 415 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:0901 Հլս, 2026
  • Ամփոփվել են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքները 13:5601 Հլս, 2026
  • Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը 13:4301 Հլս, 2026
  • ԱՄՆ Գերագույն դատարանը հաստատել է ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու իրավունքը. BBC 13:3301 Հլս, 2026
  • Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան 13:1901 Հլս, 2026
  • ԵՄ-ն վերացնում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը 13:0501 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Ինչո՞ւ է Մոսկվան ցանկանում մասնակցել TRIPP-ին․ փորձագետը հակադարձում է Գալուզինին 13:0001 Հլս, 2026
  • Հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Ղազախստանի նոր Սահմանադրությունը 12:5101 Հլս, 2026
  • Շուրջ 30 մլն դրամի վնասը վերականգնվել է․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել 12:4001 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ 12:3201 Հլս, 2026
  • Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ 12:2101 Հլս, 2026
  • Ուիթքոֆն ու Քուշները Դոհայում կայացած հանդիպմանը հաստատել են ԱՄՆ-ի հավատարմությունն Իրանի հետ բանակցություններին 12:1601 Հլս, 2026
  • IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր 12:0801 Հլս, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը Կորեայում անցկացրել է COP17-ին նվիրված խորհրդատվական հանդիպումներ 11:5801 Հլս, 2026
  • ԿԳՄՍ երկու փոխնախարարներ ազատվել են պաշտոններից 11:4701 Հլս, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը և Լիբանանի ԱՍՀ նախարարն անդրադարձել են երկրում պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամային իրավիճակին 11:3401 Հլս, 2026
  • Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը՝ խթանելու հայ-էստոնական տնտեսական համագործակցության զարգացումը 11:2301 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015