Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշների մի մասը դուրս մնաց աշխարհի գավաթի անհատական խաղարկությունից:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակչում ոչ հստակ մրցավարական որոշումների պատճառով պարտվեց Ադրբեջանից Իսլամբեկ Դադովին: 77 կգ քաշային Կարապետ Չալյանը ¼ եզրափակչում մրցեց բազմափորձ և Օլիմպիական խաղերի կրկնակի ոսկե մեդալակիր Ռոման Վլասովի հետ և պարտվեց 1:3 հաշվով:
72 կգ քաշում Մալխաս Ամոյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը թուրք Չենգիզ Արսլանն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում պարտություն կրեց` զիջելով Ռուսաստանը ներկայացնող Էմին Նարիմանովիչ Սեֆերշաևին: 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պարտվեց մեկնարկում:
Ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունն անցկացվում է դեկտեմբերի 12-18-ը Բելգրադում: