• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
«Ինչի՞ց են բողոքում, որ չենք թողնում ընտրակաշառք բաժանե՞ն». ՔՊ պատգամավոր «Ինչի՞ց են բողոքում, որ... 20:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ 21:50
Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին Վարչապետը ծանոթացել է Տավուշի... 21:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը․ Բաբկեն Թունյան
Տնտեսություն
23:3822 Հոկ, 2020

Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը․ Բաբկեն Թունյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքում դիմելով հայրենակիցներին՝ նշել է, որ ներկայացնում է ոչ թե խորհուրդներ կամ կոչեր, այլ խնդրանքներ։
  • Դիմակ կրեք։ Մի՛ մտածեք, որ պատերազմական իրավիճակ է, ու դա կարևոր չէ։ Հակառակը, կրկնակի, եռակի, քառակի կարևոր է։ Բուժվողների թիվը հասել է 20 հազարի։ Մենք իրավունք չունենք բժիշկներին ու հիվանդանոցները ծանրաբեռնել։ Վիրավոր զինվորներ ունենք, ժողովուրդ ջան։ Տնտեսական հետևանքների մասին էլ չեմ խոսում. եթե կրկին սահմանափակումներ մտցվեն, ծանր է լինելու։ Խնդրում եմ, դիմակ կրեք։

  • Դադարեցրեք թուրքական ապրանքների բոյկոտը։ Հնարավորություն տվեք արդեն իսկ թուրքական ապրանքներ ներմուծած մեր հայրենակիցներին՝ վաճառել ու սպառել պաշարը։ Լրացուցիչ խնդիրներ չստեղծենք նրանց համար։ Ի վերջո, այդ մարդիկ թուրքական ապրանք վաճառել են, որովհետև պահանջարկ է եղել, մենք գնել ենք։ Միևնույն է, դեկտեմբերի 31-ից ներմուծումն արգելվելու է։ Ժամանակ տվեք, որ մարդիկ բիզնեսը վերակառուցեն, չսնանկանան։

  • Թուրքական ապրանք ներմուծող գործարարներ, գիտեմ՝ չի բացառվում, որ շատերդ ցանկանաք այս 2 ամսվա ընթացքում մաքսիմալ շատ ապրանք բերել։ Որ արգելքը ուժի մեջ մտնելուց հետո պաշար ունենաք։ Դա ռիսկ է։ Հաշվի առեք այդ ռիսկը, որ հետո պահանջարկ չլինելու պատճառով փաստի առաջ չկանգնեք։

  • Տարբեր այլ ապրանքների վաճառքով զբաղվողներ (ծաղիկ, քնապարկ և այլն), անհիմն մի թանկացրեք ապրանքները։ Հիմա գերշահույթ ստանալու ժամանակը չէ, առիթը չէ։ ՏՄՊՊՀ և այլ կառույցներ այս հարցով զբաղվում են և կզբաղվեն, բայց եկեք բանը դրան չհասցնենք։

  • Ընդհանրապես, տարբեր ուղղություններով, փորձեք ռեսուրսները միավորել ու ավելի արդյունավետ օգտագործել։ Ասենք, մի քանի տարբեր հայտարարություն աչքովս ընկավ, որ ԱԹՍ-ների հետ կապված աշխատանք է կատարվում և ֆինանսավորման կարիք կա։ Ճիշտ կլինի, եթե մտավոր, ֆինանսական և այլ ռեսուրսները մեկտեղվեն։ Գտեք իրար, կապ հաստատեք։ Հիմա մրցակցելու ժամանակը չէ, համագործակցելու ժամանակն է։

  • Եթե ուզում եք նվիրատվություն կատարել, ամենաճիշտը դրամական փոխանցումն է։ Եվ ավելի շատ ուշադրություն դարձրեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Դա շատ կարևոր է։

  • Կրկնեմ նախկինում ասածս. եթե ծախսերը հետաձգել եք ու ազատ փող ունեք (որով հանգանակություն չեք անելու), ծախսեք։ Դա տնտեսական ակտիվությունը կխթանի։ Նույնը գործարարների մասով. մի՛ հետաձգեք ձեր ներդրումները։ Եթե կարող եք, հիմա՛ գործեք։

  • Բանկերի հետ կապված։ Մեր բոլոր բանկիրներին խնդրում եմ՝ այս փուլում ավելի հանդուրժող գտնվել ճակատում գտնվող զինծառայողների, զորակոչիկների և կամավորների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Եթե կա հնարավորություն, կտրուկ քայլեր մի արեք, նոր ժամանակացույց կազմեք։ Մենք օրենքով ձեր ազատ գործելու հնարավորությունները մեծացրել ենք, բայց որոշումը դուք եք կայացնում։

  • Հարգելի վարկառուներ, խնդրում եմ՝ դուք էլ ըմբռնումով մոտեցեք բանկերին։ Բանկային համակարգը նույնպես գործում է ընդհանուր ճգնաժամային իրավիճակին համապատասխան։ Եթե համատարած չվճարումներ լինեն, դա կբերի ֆինանսական լուրջ խնդիրների, ինչը կազդի բոլորիս վրա։ Կան դեպքեր, երբ լինում են ինֆորմացիայի հետ խնդիրներ (մասնավորապես, զորակոչվածների և կամավորների մասով): Պատերազմ է, կլինեն նաև խնդիրներ։ Կարևորը, որ լուծվում են և կլուծվեն։

  •  Հետևեք միայն պաշտոնական լրահոսին։ Խուսափեք լայքել նոր էջերը, հատկապես, եթե դրանք գովազդով են երևում ձեր լրահոսում։ Մի տարածեք ամեն պատահած լուր և տեսանյութ։

  • Համբերատար եղեք և հանդուրժող։ Եթե ինչ-որ մեկի ասածը կամ գրածը ձեզ դուր չի գալիս, պարզապես թերթեք էջը և անցեք առաջ։ Կամ անֆոլոու արեք։ Բայց պետք չի մտնել ֆեյսբուքյան վեճերի մեջ սեփական հայրենակիցների հետ, վիրավորել ու հայհոյել միմյանց։ Որքան էլ մեծ լինի զայրույթը, զսպեք ձեզ։ Օրինակ, ես գիտեմ, որ եթե իմ այս գրառումը տեղ գտնի որոշ լրատվականներում, լինելու են մարդիկ, որոնք դժգոհ, չի բացառվում նաև՝ վիրավորական մեկնաբանություններ են գրելու, մեր Չստացած պարգևավճարների մասին են խոսելու, և այլն... Բայց դե, ոչինչ, կդիմանանք։ Հիմա այդ տիպի խոսակցություններին պատասխանելու ժամանակը չէ։ Ընդհանրապես, սոցցանցը ժամանակը արդյունավետ ծախսելու ամենալավ տեղը չէ։ Բայց եթե սոցցանցերում ակտիվ եք, ապա փորձեք ձեր ժամանակն ու էներգիան ուղղել արտաքին թշնամու դեմ (տարբեր հարթակներում գրառումներ, քոմենթներ և այլն): Ամեն տառի նպատակը պիտի հաղթանակը լինի։

  • Եվ վերջապես, ոչ մի բանից խուճապի մի՛ մատնվեք, և ոչ մի բանից չափից դուրս շատ մի/ ոգևորվեք։ Որքան սառնասիրտ ու սթափ լինենք, այնքան կմոտեցնենք հաղթանակը»,-ասված է գրառման մեջ։

 

Դիտումների քանակ385
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. Բաբկեն Թունյան 11:5722 Հոկ, 2020 Այս նկարը կոտրեց «Բայրաքթարների» անխոցելիության միֆը. Բաբկեն Թունյան Լեռնային Ղարաբաղ
  • Օրենքով ոչ թե ներվում են վարկերը, այլ պետությունը հրաժարվում է հարկերից, եթե բանկերը որոշեն ներել. Թունյան 13:3521 Հոկ, 2020 Օրենքով ոչ թե ներվում են վարկերը, այլ պետությունը հրաժարվում է հարկերից, եթե բանկերը որոշեն ներել. Թունյան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 27. 2026 19:5927 Ապր, 2026
  • Իսրայելը «Երկաթե գմբեթի» մարտկոց է տրամադրել ԱՄԷ-ին. Axios 19:5427 Ապր, 2026
  • Հոբելյանական հանձնաժողովների նիստերում քննարկվել են պետական միջոցառումների ծրագրերը 19:4627 Ապր, 2026
  • ԱՄՆ բանակցողները այլևս չեն մեկնի Պակիստան. Թրամփ 19:3927 Ապր, 2026
  • Տնտեսությունից մինչև մշակույթ. վստահություն՝ փորձաքննության ոլորտում 19:3227 Ապր, 2026
  • Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունները ռազմավարական են և կշարունակեն ամրապնդվել. Արաղչի 19:2627 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող 3 կազմակերպություն է հավատարմագրել 19:2127 Ապր, 2026
  • ԱՄՀ-ն ՊԵԿ-ի համար կարևոր գործընկեր է. Էդուարդ Հակոբյան 19:1627 Ապր, 2026
  • Ֆոն դեր Լայենը բացառում է Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների վերացումը 19:1127 Ապր, 2026
  • «ԱԲ սերունդ» կրթական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական վկայականները 19:0527 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Տնտեսական աճին զուգահեռ՝ աշխատավարձերի բարձրացում. 1-ին եռամսյակի պատկերը 19:0027 Ապր, 2026
  • Մերի Ալավերդյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 18:5827 Ապր, 2026
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշեցին մասնագիտական տոնը 18:5127 Ապր, 2026
  • Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 18:4427 Ապր, 2026
  • Երևանի հեռուստաաշտարակը՝ նարնջագույն շնչով 18:3727 Ապր, 2026
  • Ադրբեջանը և Չեխիան քննարկում են համատեղ ռազմական արտադրության հարցեր 18:3327 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանության Մարտունու և Սևանի բաժինների ծառայողները հայտնաբերել են թմրամիջոց ապօրինի պահելու և կանեփ աճեցնելու դեպքեր 18:2527 Ապր, 2026
  • Կայացել է ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի հերթական նիստը 18:1727 Ապր, 2026
  • Պրահան մտադիր է գազ գնել Ադրբեջանից 18:0927 Ապր, 2026
  • ԹՐԻՓՓ-ը միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի կապը չէ․ այն շատ ավելի մեծ և ռազմավարական նախագիծ է. ԱԳ փոխնախարար 18:0127 Ապր, 2026
  • Պատիվ է խաղաղության, հաշտության և համերաշխության ուղերձը կրող մրցանակ ստանալը. ՀՀ վարչապետ 17:5327 Ապր, 2026
  • Լիբանանի նախագահը քննադատել է «Հըզբոլլահին»՝ Իսրայելի հետ բանակցելուց հրաժարվելու համար 17:4227 Ապր, 2026
  • ԿԸՀ-ն «Արտեմիսի» շրջանակում հերթական հանդիպումն է ունեցել 17:3127 Ապր, 2026
  • Չափահասներին վճարել է 10-հազարական, իսկ անչափահասներին` 5-հազարական դրամ. ՆԳՆ-ն՝ հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքի մասին 17:3027 Ապր, 2026
  • 155 մլն դրամ՝ Թեղուտի գյուղամիջյան ճանապարհների բարեկարգմանը 17:2027 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանը և Խավիեր Կաստելանոս Մոսկերան քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր 17:1127 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Խաղաղության և հաշտեցման ևս մեկ մրցանակ, հասցեատերերը՝ Փաշինյանն ու Ալիևը 17:0027 Ապր, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» համակիրը ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների խոստացել է տալ կաշառք. ձայնագրություններ են հրապարակվել 16:3127 Ապր, 2026
  • Կարճատև տեսակցության ընթացքում կանխվել է քաղաքացու կողմից թմրամիջոցի փոխանցման փորձը 16:2127 Ապր, 2026
  • Գրանցվել է 502 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 16:1227 Ապր, 2026
  • Ապրիլի 23-27-ը հայտնաբերվել են 19 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ 16:0327 Ապր, 2026
  • Կայացել է Մակա Բոճորիշվիլու և Պավել Հերչինսկու հանդիպումը 15:5627 Ապր, 2026
  • ԿԸՀ նախագահն ու IFES-ի նախագահը քննարկել են երկու կառույցների համատեղ համագործակցությունը 15:4827 Ապր, 2026
  • Webby Awards-ի գլխավոր մրցանակը ստացել է «Զայեդ» մրցանակի մասին պատմող ֆիլմը 15:4027 Ապր, 2026
  • Մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 6.6% 15:3227 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 387 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 15:2527 Ապր, 2026
  • Հայեցակարգից՝ իմպլեմենտացում․ ՆԳՆ տարեկան համաժողովում ներկայացվել են 2025 թ․ գործունեության արդյունքները 15:1627 Ապր, 2026
  • Առաջիկա օրերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ 15:0927 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | 10 հազար դրամ՝ «Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար․ քրեական գործ է հարուցվել 15:0027 Ապր, 2026
  • Մենք խելագար աշխարհում ենք ապրում. Թրամփ 14:5827 Ապր, 2026
  • Խախտվել են իմ իրավունքները. Աննա Հակոբյանը հաղորդում կներկայացնի Դանիել Իոաննիսյանի և «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ 14:5027 Ապր, 2026
  • Սահմանապահի ծառայությունը խաղաղության կարևորագույն խորհրդանիշ է, և մեր խնդիրն է՝ ընդլայնել սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները. վարչապետ 14:3327 Ապր, 2026
  • Քննարկվել է RESILAND Հայաստան ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը 14:2127 Ապր, 2026
  • Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվազեցված սակագները. ՀԷՑ 14:1027 Ապր, 2026
  • Հայաստանում ՏԱՑ-ը հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.1 տոկոսով 14:0427 Ապր, 2026
  • Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպչական աշխատանքներին 13:5227 Ապր, 2026
  • Աննա Հակոբյանը հրատապ ասուլիս է հրավիրել 13:4827 Ապր, 2026
  • Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը. Հակակոռուպցիոն կոմիտե 13:4527 Ապր, 2026
  • Մալիում շարունակվում են կատաղի մարտերը, սպանվել է երկրի պաշտպանության նախարարը 13:3927 Ապր, 2026
  • Ուսման հրավեր Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով 13:2427 Ապր, 2026
  • ՊԵԿ համակարգերի թվայնացման առաջնահերթությունների քննարկում. կայացել է թվայնացման խորհրդի հերթական նիստը 13:1327 Ապր, 2026
  • Մենք պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ պետք է ակնկալենք մեր սահմանապահ զորքերից. Փաշինյան 13:0527 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանապահ զորքերն իրենց ծառայությունը իրականացնում են բացառիկ իրավիճակում. Փաշինյան 13:0027 Ապր, 2026
  • Կշարունակենք և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցնենք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը. վարչապետ 12:5127 Ապր, 2026
  • Թրամփը պնդում է, որ Իրանի նավթային ենթակառուցվածքը կարող է խաթարվել երեք օրից՝ ԱՄՆ-ի շրջափակման պատճառով. NY Post 12:4227 Ապր, 2026
  • Հայ սահմանապահները ԱՄՆ-Մեքսիկա սահմանին ծանոթացել են Մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայության աշխատանքին 12:3627 Ապր, 2026
  • Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլինիկա 12:2927 Ապր, 2026
  • Չեխիայի վարչապետը փնտրում է էներգառեսուրսների մատակարարներ 12:2227 Ապր, 2026
  • ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը հանդես եմ գալիս ելույթով. վարչապետ 12:1527 Ապր, 2026
  • Բարձր ենք գնահատում ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին Նիդերլանդների կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցությունը. վարչապետ 12:1027 Ապր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքը կվերականգնվի 63 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքի նկատմամբ 12:0027 Ապր, 2026
  • Իրանն առաջարկել է եռափուլ բանակցային բանաձև 11:5427 Ապր, 2026
  • Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք տոնին 11:4727 Ապր, 2026
  • Թվայնացումից մինչև նոր ցուցադրություն․ արդարադատության նախարարի շրջայցը Ազգային արխիվում 11:3827 Ապր, 2026
  • Հայկանուշ Խաչատրյանը որոնվում է որպես անհայտ կորած 11:2127 Ապր, 2026
  • G7 ՇՄ նախարարների հանդիպման ձևաչափում ՀՀ ներկայությունը ընդգծում է մեր դերակատարության բարձրացումը գլոբալ բնապահպանական օրակարգում. Համբարձում Մաթևոսյան 11:1527 Ապր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող հողամասի նկատմամբ. վարչապետ 11:0527 Ապր, 2026
  • Ընտանիքի անդամները նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով. հարուցվել է հանրային քրեական հետապնդում 11:0027 Ապր, 2026
  • 2026-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ. ՊԵԿ 10:5627 Ապր, 2026
  • Հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի 10:5127 Ապր, 2026
  • Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 36 ժամ ջուր չի լինի 10:4427 Ապր, 2026
  • Էդգար Մկրտչյանը միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ տնտեսական բարեփոխումների ընթացքը 10:3527 Ապր, 2026
  • Պետբյուջեի միջոցներով Գյումրիում ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել 10:1327 Ապր, 2026
  • Նախկինում արձանագրված խնդիրները պահպանվում են․ չհայտարարված այց է իրականացվել Խարբերդի մասնագիտացված մանկատուն․ ՄԻՊ 10:0727 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Ժողովուրդն է փակել Ղարաբաղի էջը, որ էլ չխաբեն Ղարաբաղի անունից. փորձագետ | 27.04.2026 10:0027 Ապր, 2026
  • ՀՀ իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի՝ շուրջ 324 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքի նկատմամբ 09:5827 Ապր, 2026
  • Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ 09:5127 Ապր, 2026
  • Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ամփոփել է Եվրոպայի առաջնությունը 09:4227 Ապր, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ՝ Պուտինի հետ բանակցությունների 09:2227 Ապր, 2026
  • Բուսաբանական այգին բարեկարգվում է․ Թորոսյան 09:0327 Ապր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:4227 Ապր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 08:2227 Ապր, 2026
  • Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը բնիկ ժողովուրդների իրավունքների խթանմանը ու պաշտպանությանը՝ համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի 08:0127 Ապր, 2026
  • ԼՂ-ից տեղահանված Մովսեսյանների բազմանդամ ընտանիքը պետական ծրագրով սեփական տուն է գնել Հրազդանում 23:3726 Ապր, 2026
  • ՀՀ քաղաքացին աներկբա պաշտպանում է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը. վարչապետը՝ Տավուշում 23:3226 Ապր, 2026
  • Թրամփը հրաձգության միջադեպից հետո խոստացել է թույլ չտալ ԱՄՆ-ի քաղաքական կուրսի փոփոխություն 22:1326 Ապր, 2026
  • Մայիսի 8-ից պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրության քարոզարշավը. ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով 21:5426 Ապր, 2026
  • ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարը. Մեծ բանավեճ 21:4926 Ապր, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Տավուշի մարզում իրականացված ծրագրերին 21:3326 Ապր, 2026
  • Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին լավագույնն է Եվրոպայի առաջնությունում 21:2526 Ապր, 2026
  • Խորհրդարանում հյուրընկալվել են Ֆրանսիայի Սենատի անդամները 21:2326 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարության պարզաբանումը «Ձորակ» խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի շահարկումների վերաբերյալ 21:1226 Ապր, 2026
  • Լուրեր | Սա է Իրական Հայաստանը՝ խաղաղ, անվտանգ, զարգացող. վարչապետի այցը Տավուշի մարզ 21:0026 Ապր, 2026
  • Թմրամիջոց և հոգեմետ նյութեր օգտագործող հաշվառված անձանց թիվն աճել է, բացահայտված դեպքերի թիվը ևս 20:3926 Ապր, 2026
  • Ռուսաստանը շարունակում է պարազիտանալ մի կոնֆլիկտի վրա, որը չկա. քաղաքագետ 20:2126 Ապր, 2026
  • Հայոց ցեղասպանության ժխտումը ձախողվել է շատ առումներով | Հարցազրույց Արմեն Մարսուբյանի հետ 20:0026 Ապր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.04.2026 19:4526 Ապր, 2026
  • Իսպանիայում Հայաստանի դեսպանը վարչապետի անունից ստացել է 2026-ի «Գերնիկա» մրցանակը 19:3326 Ապր, 2026
  • Նորոգվել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը 19:1826 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը Փարիզում կմասնակցի Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացմանը 19:0626 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015