• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները դժվարին պահերին միշտ եղել են միմյանց կողքին. Ալիև. «Հարևաններ» Ադրբեջանի և Իրանի ժողովուրդները... 19:30
Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:46
ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները... 13:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Նախագահը հիասթափված է ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից և Իսրայելից.  հարցազրույց The Critic-ին
Քաղաքականություն
13:2416 Հոկ, 2020

Նախագահը հիասթափված է ՆԱՏՕ-ից, ԱՄՆ-ից և Իսրայելից. հարցազրույց The Critic-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին:

Հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը և իրավիճակը:

Լեռնային Ղարաբաղը լի է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության խորհրդանիշներով: Հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը՝ խորհրդային վարչակարգն այս տարածքը նվիրեց ադրբեջանցիներին: Այս որոշումը, սակայն, որևէ կերպ չկարողացավ ջնջել հասարակ մարդկանց կապվածությունն ու նվիրվածությունը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ տեղի հայերը, օգտվելով առիթից, հանրաքվե անցկացրին և մեծամասնությամբ որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից ու հռչակել անկախություն: Ոչ ոք չճանաչեց դրա արդյունքները: Եվ երբ ի վերջո ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավունքը Խորհրդային Ադրբեջանից անցավ Բաքվի՝ դրա իրավահաջորդ պետությանը:

Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում, սովորական բան չէ: Այս անգամ պատերազմը տարբերվում է: Գործողությունների բռնկման հաջորդ օրն ինձ հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս երկիրն առերեսվել է «գոյության ճգնաժամի» հետ: Հաջորդած շաբաթների ընթացքում հազարավոր կյանքեր ոչնչացվեցին երկու կողմում: Սահմանամերձ շրջաններում պատերազմների ավերակներ են: Թուրքիան, որը մեկ դար առաջ ցեղասպանական գործողություն իրականացրեց հայերի դեմ՝ կոտորելով 1.5 մլն հայ, այս պատերազմի լիարժեք մասնակիցն է: Անկարան ոչ միայն ռազմական ու նյութական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, այլև Սիրիայից մոջահեդների է տեղափոխել կովկասյան առաջնագիծ:

Կովկասում տեղի ունեցող դեպքերը կարող են հեռու թվալ, սակայն դա այդպես չէ: Այս հակամարտությունը ներուժ ունի աճելու և ներքաշելու մյուսներին: Մենք կարող ենք դրա հետևանքները կրել՝ նախքան այս ամենի մասին հասկանալը: Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ ժամանակավոր հրադադար հայտարարվեց, որպեսզի հնարավոր լիներ Կարմիր խաչի հետ մարտի դաշտից հավաքել ու փոխանակել հարյուրավոր դիակներ: Սակայն հրադադարի հայտարարումից րոպեներ անց այն խախտվեց:

Երեքշաբթի ես զրուցեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Սարգսյանը հատկապես հայտնեց Իսրայելի հետ կապված իր հիասթափությունը, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Նախագահը, որ, որպես երիտասարդ խորհրդային տեսական ֆիզիկոս, Սթիվեն Հոքինգի հետ իր ավարտական աշխատանքն է արել Քեմբրիջի համալսարանում, նախքան որպես Լոնդոնում ՀՀ դեսպան 1990-ականներին և 2000-ականներին Միացյալ Թագավորություն գալը, թեպետ սիրով է խոսում Բրիտանիայի մասին, սակայն հորդորում է նրա կառավարությանն ու ժողովրդին՝ անհապաղ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: «Եթե Թուրքիան գրավի ողջ տարածաշրջանը, ապա Աստված օգնական բոլորիս»,- նախազգուշացնում է նա:

Հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև:

Կապիլ Կոմիրեդի - Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվել էր ժամանակավոր հրադադար, որը, սակայն, րոպեների ընթացքում խախտվեց: Ո՞վ էր հրադադարը խախտել:

- Փաստացիորեն՝ ադրբեջանական կողմը: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ ժամը 12-ից, սակայն դրանից անմիջապես հետո հրետակոծության ենթարկվեց Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունը: Սա է փաստը: Եվ եթե ուզում եք հասկանալ, թե ինչու նրանք հրետակոծեցին, ապա ասեմ, որ դա տրամաբանական էր, քանի որ հայկական կողմը չէ, որ սկսել էր այս պատերազմը: Հայկական կողմը կռվում է իր տան համար: Հայերի համար հաղթանակը նշանակում է պաշտպանել տունը, երեխաներին, թոռներին, պապերին, ժառանգությունը, կյանքը, որ այստեղ ապրել ես հազարավոր տարիներ, նշանակում է պաշտպանել քո հավատքը: Սա է պատճառը, որ Ղարաբաղում ռազմական կառույցները գտնվում են գյուղերից և քաղաքներից հեռու, քանի որ դրանց առկայությունը կարող է սպառնալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը:

Հայերը չեն սկսել պատերազմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, ովքեր բնակչության բացարձակ մեծամասնություն են այստեղ:

Կապիլ Կոմիրեդի - Ադրբեջանի Գյանջա քաղաքը հրթիռակոծվել է: Գյանջան դուրս է վիճարկելի տարածքից: Ի՞նչ հնարավոր արդարացում կարող է լինել քաղաքին հարվածելու համար:

- Որպես Հանրապետության նախագահ՝ ես կարող եմ խոսել Հայաստանի կառավարության անունից՝ հենվելով այն տեղեկության վրա, որն ինձ է տրամադրել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև նախօրեին իր հարցազրույցում արտաքին գործերի նախարարը, հստակորեն հայտարարել են, որ Հայաստանը չի հարվածել Գյանջային: Ուստի կարծում եմ՝ եթե կա հարց, ապա այն պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին:

Բայց եկեք հարցին նայենք համատեքստում: Իսկ ինչպե՞ս էր ադրբեջանական կողմն ակնկալում կռվել պատերազմում. պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ին, նրանք սկսեցին հարվածել Ստեփանակերտին: Եթե այսօր նայեք Ստեփանակերտին, այն նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի՝ ամբողջությամբ ավերված է: Ոչ թե մեկ կամ երկու կառույց, այլ՝ քաղաքի կեսը չկա: Ինչպե՞ս ես ուզում սկսել պատերազմ, խախտել բոլոր կանոնները, հրետակոծել քաղաքացիական բնակչությանն ամենուր և հետո զարմանալ, որ ինչ-որ մեկը հրետակոծել է քեզ:

Ես չունեմ տեղեկություն, որ Պաշտպանության բանակը նման բան է արել, ես պարզապես վերլուծում եմ զայրույթը: Երբ այստեղ հրետակոծության հազարավոր դեպքեր են եղել, և միայն մեկը՝ այնտեղ, արդյոք կարելի՞ է հավասարություն դնել:

Կապիլ Կոմիրեդի - Եթե Դուք ենթադրում եք, որ սա կարող էր լինել պատասխան հրետակոծություն ադրբեջանցիների կողմից հայ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու համար, արդյո՞ք դա չի նշանակի, որ ինքնապաշտպանության բանակը...

- Ոչ, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ իսկ պատճառով ես ունեմ կասկածներ: Ոչինչ չես շահի մեկ կամ երկու շինություն հրետակոծելով և ավերելով: Ես ցավում եմ ցանկացած կյանքի կորստի համար՝ անկախ նրանից, թե որ կողմում, անկախ նրանից, դա կլինի երիտասարդ զինվորի, թե քաղաքացիական անձի կյանք: Դա մարդկային կյանքի կորուստ է:

Կապիլ Կոմիրեդի - Երկու հնարավորություն կա: Առաջինը, սա կարող է լինել ինչ- որ տարր, որն ընտրել է պատասխան հրետակոծությունը, որովհետև հարվածի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը: Կամ սա կարող է լինել գործողություն կեղծ դրոշի ներքո՝ իրականացված հենց ադրբեջանցիների կողմից: Եթե սա առաջինն է...

- Դա Դուք եք ասում, ոչ ես: Ես թողնում եմ, որ ինքներդ ենթադրություններ անեք հարցի վերաբերյալ...

Կապիլ Կոմիրեդի - Սակայն առաջին մասը խիստ մտահոգիչ է, այնպես չէ՞, քանի որ դա կնշանակի, որ դուք չեք վերահսկում իրավիճակը:

- Մտահոգիչ է նաև այն, որ այսօր մենք կենտրոնացել ենք միայն մեկ հրետակոծության վրա: Հենց այս պահին, մինչ մենք խոսում ենք, նրանք հրետակոծում են Ստեփանակերտը:

Կապիլ Կոմիրեդի - Ես հասկանում եմ, ես պարզապես ուզում եմ...

- Այն, ինչ ունենք, հայտարարված հրադադարն էր, որը նրանք չեն պահպանում:

Կապիլ Կոմիրեդի - Լեռնային Ղարաբաղի ուժերը չե՞ն ենթարկվում Հայաստանին: Քանի որ եթե նրանք հրետակոծում են առանց ձեր իմացության, նրանք չե՞ն հրաժարվում ձեզ ենթարկվել:

- Դրանք ինքնապաշտպանական ուժեր են, անկախ հանրապետության բանակ: Այդ մարդիկ քվեարկել են, այս տարի ընտրություններ են անցկացրել, շատ ժողովրդավար՝ համեմատած մեր որոշ հարևանների հետ, ժողովրդավարական ճանապարհով ընտրել են խորհրդարան ու նախագահ: Նրանք ունեն իրենց սեփական բանակը և իրենք են այն կառավարում: Այլ պատմություն է, որ Հայաստանից կամավորներ կան: Նրանք բավական շատ են, և նրանց անհնար է կանգնեցնել, քանի որ նրանք նույն ազգի ներկայացուցիչներ են: Եթե Էրդողանն ասում է, թե թուրքերն էթնիկ կապեր ունեն ադրբեջանցիների հետ, ապա այս դեպքում սա ավելին է, քան «կապ»-ը, նրանք հայեր են: Եվ նրանք միայն Հայաստանի հայերը չեն, նրանք ողջ աշխարհի հայերն են: Եվ, որպես հանրապետության նախագահ, ես գիտեմ, որ հազարավոր հայերի հերթեր են գոյացել Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Արգենտինայում և այլուր, ովքեր ուզում են գալ ու որպես կամավոր կռվել, քանի որ նրանց այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Թուրքական ներգրավվածությունն ու հռետորաբանությունը, ագրեսիվ կեցվածքը, ռեսուրսների կիրառումը՝ սկսած օդանավերից, դրոններից, ռազմական տեխնիկայից, ռազմական խորհրդատուներից, սպաներից ընդհուպ մինչև իսլամիստ ահաբեկիչներ... Թուրքիան նրանց բոլորին բերել է այստեղ, և այս ամենը հայերին հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Կապիլ Կոմիրեդի - Որպես մի ժողովրդի նախագահ, որը սփռված է, և որին Թուրքիան մեկ դար առաջ ցանկացել էր վերացնել, ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս պետք է աշխարհը նայի այս ներկայացմանը, որտեղ Թուրքիան, ինչպես ինձ ասել է վարչապետ Փաշինյանը, համակարգում է Հայաստանի դեմ պատերազմը:

- Դուք կարող եք խնդրին նայել տարբեր տեսանկյուններից: Թույլ տվեք ներկայացնել մի քանիսը: Ադրբեջանի համար սա պատերազմ է, որտեղ նրանք ցանկանում են էթնիկ զտում իրականացնել: Նրանք ցանկանում են «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ բնակվող հայերից: Իսկ դա էթնիկ զտում է: Ահա այսպիսի պատերազմ է Ադրբեջանը ցանկանում վարել:

Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ, Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, ասել՝ դուք մեր էթնիկ եղբայրներն եք, սակայն չեք կարող դա անել, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ, մոռացեք առաջին ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, եթե անկեղծ, նրանց համար միևնույնն են միջազգային հանրությունն ու նրա կարծիքները: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և անգամ ԱՄՆ Սենատը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան կտրականապես հրաժարվում է ճանաչել այն:

Իսկ ի՞նչ է սա ողջ աշխարհի հայերի համար: Սա հիշեցումն է ցեղասպանության, և հայերը երբեք թույլ չեն տա, որ այն կրկնվի: Ի՞նչ է սա Հայաստանի հայերի համար: Ղարաբաղը մշտապես Հայաստանի մաս է կազմել: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը շատ պարզ պատճառով: Մենք կարող էինք հեշտությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին: Առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականին, երբ հայերը հաղթանակ տարան, մենք ազատ էինք ճանաչելու հարցում, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին կարող դրա դեմ հանդես գալ: Բայց քանի որ Մինսկի գործընթացը սկսեց խաղաղության շուրջ բանակցությունները, հայկական կողմը որոշեց միակողմանիորեն չճանաչել՝ բանակցությունների հնարավորություն տալով, հանուն խնդրի տևական լուծման: Ճանաչումը կարող էր բարդացնել այս հարցը:

Դա է եղել հայկական կողմի մոտեցումը: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի վրա գործադրված ճնշումը շարունակի աճել, և բանակցությունների հեռանկար չլինի, այդ դեպքում, իհարկե, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան Լեռնային Ղարաբաղը ճանաչելը: Օրինակ բերեմ, թե մենք ինչեր ենք դիմագրավել: Լեռնային Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին, գտնվում է Ստեփանակերտի հարևանությամբ: Այնտեղ կան հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Առաջին պատերազմից հետո հայերը վերականգնեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Տաճարից որոշակի հեռավորության վրա գտնվում է մզկիթը: Եվ այդ մզկիթը ևս վերականգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Առաջին բանը, որ ադրբեջանցիները խոցեցին Շուշիում, եկեղեցին էր: Հայերի մոտեցումն էր՝ վերականգնել մզկիթը, իսկ ադրբեջանական մոտեցումը ՝ ոչնչացնել եկեղեցին, որտեղ ապաստանում էին երեխաներ և տարեցներ: Սրանք երկու շատ տարբեր մոտեցումներ են:

Կապիլ Կոմիրեդի - Դուք ասում եք, որ թուրքերը հաշվի չեն առնում միջազգային հանրության խոսքը: Հաճախ ենք լսում «այլևս երբեք» արտահայտությունը: Նկատի ունենալով հայ ժողովրդի պատմությունը՝ արդյո՞ք միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի Թուրքիայի հետ:

- Այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանը բխում է մեր պատմությունից՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Եթե միջազգային հանրությունը թուրքերին թույլ տա այսօր դա կրկին իրականացնել՝ 21-րդ դարում, ավելի քան հարյուր տարի անց, որի միջակայքում եղել են նաև Հոլոքոսթը, ցեղասպանությունը Ռուանդայում, նշանակում է, որ այդ հարյուր տարիներն իզուր են եղել, և մենք դասեր չենք քաղել: Սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմից՝ Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ՝ այնտեղ մնալով եղբայրության և այլնի մասին իր կարգախոսներով: Կապ չունի՝ հակամարտությունը կավարտվի՞, թե ոչ, նրանք կմնան այնտեղ՝ հսկայական ազդեցություն գործադրելով Ադրբեջանի վրա: Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա: Երբ նրանք հայտնվեն Ադրբեջանում, կդադարեն լինել սպառող և կվերահսկեն խողովակաշարերը: Բոլոր նրանք, որոնք գտնվում են Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան, երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա:

Կապիլ Կոմիրեդի - Թուրքիան զսպվածություն չի ցուցաբերել Ադրբեջանին աջակցելու հարցում: Հայտարարել է, որ «երկու պետություն ենք, մեկ ազգ»: Մյուս կողմից, Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշ չափով զուսպ է ձեզ ուղղված աջակցության հարցում՝ չնայած Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Դուք հիասթափվա՞ծ եք Մոսկվայի՝ նման արձագանքից:

- Ես հիասթափված եմ մի շարք գործոններից: Հիասթափված եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ է տալիս իր անդամ երկրին ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ, որի հետ Թուրքիան ընդհանրապես կապ չունի: ՆԱՏՕ-ի անդամն օգտագործում է ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների, առանց մանդատի: Ես հիասթափված եմ նաև, որ Եվրամիության կողմից բավարար ճնշում չկա: Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ-ի կողմից մեծ ճնշում չկա, թեև կարող եմ հասկանալ պատճառը: Ամերիկան զբաղված է նախագահական ընտրություններով: Նաև հիասթափված եմ մասնավորապես Իսրայելից, որովհետև նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Հիասթափված եմ, քանի որ շատ հրեա ընկերներ ունեմ և բարեկամական հարաբերություններ՝ հրեա համայքների հետ: Գիտեմ՝ իսրայելցիների մեծամասնությունը ցանկանում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Սակայն գործող կառավարությունը հրաժարվում է դա անել: Փաստացի, այդ երկրի կառավարությունը, ինչպես իրենք են ասում, «պաշտպանական» զենքեր է վաճառում մի երկրի, որը դրանք օգտագործում է հայ ժողովրդի դեմ հարձակվելու նպատակով: Նրանք պետք է դադարեցնեին մատակարարումները, երբ պատերազմը սկսվեց: Նրանք դա չարեցին: Այս հարցում ես միակը չեմ, որ հիասթափված է: Իմ հրեա ընկերները՝ Իսրայելից մինչև Նյու Յորք, մինչև Մոսկվա, նույնպես մեծապես դժգոհ են այդ ամենից:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ կարող եմ նշել, որ Ռուսաստանը հայտնել է, որ եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, կհարգի իր բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերի դրույթները: Նա կկանգնի Հայաստանի կողքին, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա:

Կապիլ Կոմիրեդի - Ձեզ բավարարո՞ւմ է այդ հավաստիացումը:

- Դա այն է, ինչ ասել է ռուսական կողմը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Դա գաղտնիք չէ: Նա լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել: Թուրքիան չի կարող այդ դերն ունենալ: Թուրքիան բացահայտ այն կողմից է: Ես, իհարկե, չեմ հավատում նրանց անհեթեթությանը՝ կապված «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի հետ: Նույն տրամաբանությամբ, Թուրքիան կարող է նույնն ասել Կենտրոնական Ասիայի պետությունների մասին: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ նշանակում են, որ նա կարող է հրադադարի միջնորդ լինել: Երկու կողմն էլ կարող են վստահել Ռուսաստանին:

Կցանկանայի, որ մեր բոլոր բարեկամները, այդ թվում ՝ Ռուսաստանը, ավելի շատ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: Բայց կցանկանայի բոլորի կողմից շատ ավելի մեծ ճնշում գործադրվեր Թուրքիայի վրա: Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Այն պահին, երբ Թուրքիան դուրս բերվի այս խնդրից, վստահեցնում եմ, որ մեկ-երկու օրից պատերազմը կդադարի: Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաև ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատ լինել, քան նույնիսկ Սիրիայում է: Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է: Միջազգային բոլոր ճնշումները, այդ թվում ՝ Միացյալ Թագավորության կառավարության, վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, պետք է ուղղված լինեն դեպի Թուրքիա, որպեսզի նա դուրս գա այս հակամարտությունից:

Կապիլ Կոմիրեդի - Վարչապետ Փաշինյանը ինձ հետ զրույցում հակամարտությունը բնութագրեց որպես «գոյաբանական սպառնալիք» Հայաստանի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը: Ես նրա հետ խոսել եմ անցյալ ամիս՝ ռազմական գործողությունների բռնկումից մեկ օր անց: Այս ընթացքում շատերն են մահացել: Վախենու՞մ եք, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ վտանգված է:

- Պատերազմը սրվել է: Այն աճել է իր ծավալով: Զոհերի թիվն այժմ հազարավոր է երկու կողմում: Ադրբեջանական կողմը չի հայտնում իր զոհերի մասին: Հայկական կողմում ամեն օր հեռուստատեսությամբ հայտարարվում են մահացածների անունները՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի բանակի, այնպես էլ հայ կամավորների անունները: Խնդիրն այն է, որ հումանիտար հրադադարը չի հարգվել Ադրբեջանի՛ կողմից, և մարտի դաշտում շատ մարմիններ կան: Կա նաև Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, որն օրեցօր աճում է: Եթե հայկական կողմից ինչ-որ գործողություն կամ հայտարարություն է լինում, առաջինը արձագանքողը Բաքուն չէ, Անկարան է: Նրանք այս հակամարտությունը կապում են իրենց հետ:

Նրանց կռիվը 150 հազար բնակչություն ունեցող փոքր հանրապետության հետ է, մի գեղեցիկ երկրի, որտեղ կարող եք գտնել հայկական թագավորությունների մասին վկայող մասունքներ մ.թ.ա. 1-ին դարից մինչև 4-րդ, 5-րդ դարեր, երբ այդ տարածաշրջանում ոչ Թուրքիան, ոչ էլ նրա «էթնիկ եղբայրները» ընդհանրապես գոյություն չունեին: Բայց, երբ նայում եք այս հսկայական կայսրությանը` Թուրքիային, որը կռվում է այդ փոքր հանրապետության դեմ, պարզ է դառնում, որ այդ ժողովուրդը պայքարում է իր կյանքի, պատմության, ժառանգության, երեխաների, թոռների, հավատքի համար: Ավելի լայն իմաստով նրանք կռվում են նաև Ռուսաստանի, Իրանի անվտանգության համար: Նրանք նաև անուղղակիորեն կռվում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Եթե Թուրքիան և նրա մոջահեդները մնան այստեղ, նրանք սպառնալիք կլինեն Կովկասի և բոլորի համար: Այս փոքր ժողովուրդը, պայքարելով իր գոյատևման համար, նաև պաշտպանում է մյուսներին:

Կապիլ Կոմիրեդի - Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջերս խոսեց Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից: Բրիտանիան, սակայն, սահմանափակվեց Կանադայի հետ միասին հանդես գալով մեղմ համատեղ հայտարարությամբ: Դուք Բրիտանիայում երկար տարիներ դեսպան եք եղել: Դուք մոտիկից ուսումնասիրել եք Բրիտանիան որպես դիվանագետ, ակադեմիկոս և քաղաքական գործիչ: Եվ գիտեմ, որ շարունակում եք մեծ և ջերմ հետաքրքրություն ունենալ Բրիտանիայի նկատմամբ: Ինչպե՞ս եք բացատրում այնտեղի անտարբերությունն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում այնտեղ:

- Մեզ համար սա ազգային գոյատևման խնդիր է: Եվ քանի որ հայերն աշխարհում ամենուր են՝ Սինգապուրից մինչև Արգենտինա ու Բրազիլիա, և, իհարկե, Ամերիկա, Եվրոպա, Մանչեսթեր, ես բոլոր հայերի ու Հայաստանի ընկերների և իմ ընկերների ուշադրությունն եմ հրավիրում: Բրիտանիան, դուրս գալով Եվրամիությունից, այժմ ինքն է իր սեփական ճակատագիրը վերահսկում: Եթե Բրիտանիան որոշել է դուրս գալ ԵՄ-ից, և այդ հանրաքվեն ներկայիս կառավարությունը ընդունում է, ես խնդրում եմ նրան մտածել այն մարդկանց մասին, ովքեր, օգտվելով իրենց ժողովրդավարական ընտրությունից, հանրաքվե անցկացրեցին՝ անջատվելով Ադրբեջանից, սակայն ստացան պատերազմ, մահ և տեղահանություն: Մեծ Բրիտանիան, դառնալով Եվրամիությունից անկախ և քրտնաջան աշխատելով իր տնտեսական վերականգնման ու քաղաքական ներկայության համար, այսօր պետք է իր ձայնն ավելի լսելի դարձնի, որպես անկախ պետություն՝ ԵՄ-ի հետ միասին պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր ընտրել են իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ճանապարհը: Այն ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հեռու է թվում, իրականում այդպես չէ: Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանում, Աստված օգնական բոլորիս:

Դիտումների քանակ1026
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով 132 մարդ զոհվել է, 570-ը՝ վիրավորվել 08:5711 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1811 Օգս, 2026
  • Թենիս են խաղում տարեց կանայք 00:5411 Օգս, 2026
  • «Ժամանակի արտացոլանքը» ցուցահանդեսի փակումը 00:4511 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 10. 2026 00:2411 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք 00:0311 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու 23:5710 Օգս, 2026
  • Աղավնաձորը պատրաստվում է Խաղողօրհնեքի 23:5110 Օգս, 2026
  • Հարկավոր է ուժեղացնել Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումը. Թրամփ 23:3910 Օգս, 2026
  • Բժշկական գործունեությունը՝ միայն անհատական լիցենզիայով 23:1810 Օգս, 2026
  • Hack Armenia 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջ. ԲՏԱ նախարարություն 23:0010 Օգս, 2026
  • Պետության պահանջներին համահունչ. ինչու են փոխվում նախարարությունների անունները 22:4810 Օգս, 2026
  • Սրտանոթային հիվանդություններ և քաղցկեղ․ Հայաստանում 3639 վաղաժամ մահ՝ 2025-ին 22:3310 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը 22:1110 Օգս, 2026
  • Հալաբյան փողոցում շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել․ ՆԳՆ 22:0410 Օգս, 2026
  • Ում ինչ հասավ. ԱԺ խմբակցությունները բաշխել են մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները 21:4010 Օգս, 2026
  • Սելավ Վայոց ձորում․ ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով 21:1310 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Ընտրակաշառքը մտցնել զորամաս՝ անբարոյականության գերադրական աստիճանն է. ԱԺ փոխնախագահ 21:0010 Օգս, 2026
  • Օգոստոս 10-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5410 Օգս, 2026
  • Ռուսաստանի կողմից հրետակոծությունների դադարեցումը քիչ հավանական է. Վադիմ Սկիբիցկի 20:4810 Օգս, 2026
  • Կոլումբիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, կան զոհեր 20:4110 Օգս, 2026
  • 90-ականների Երևանի համայնապատկերը՝ մանկական աչքերով 20:3410 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը 20:2710 Օգս, 2026
  • TRIPP-ը միջանցք չէ. ՔՊ պատգամավորը վստահեցնում է՝ ՀՀ-ն իր սուվերեն իրավունքներից որևէ մեկը չի զիջել 20:2210 Օգս, 2026
  • Մերձդնեստրի ևս 60 հազար բնակիչ դիմել է ռուսական անձնագրերի համար 20:1510 Օգս, 2026
  • Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին 20:0610 Օգս, 2026
  • ԱԲ կենտրոնի հովացման համար խմելու ջուր չի օգտագործվում. մասնագետները հերքում են միֆերը 19:5710 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 10.08.20 19:4610 Օգս, 2026
  • ԵՄ-ն համերաշխություն է հայտնել Euronews-ին՝ Բելառուսում լրատվականի արգելքից հետո 19:3510 Օգս, 2026
  • «Կանաչ» Ալավերդի. գործարկվել է նոր էլեկտրական ավտոբուս 19:2410 Օգս, 2026
  • Թեհրանը՝ Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան համաձայնագրի մասին 19:1210 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 482 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:0310 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Firebird կենտրոնը և Սևանը․ մասնագետների արձագանքը տարածվող միֆերին 19:0010 Օգս, 2026
  • Այս տարվա առաջին կիսամյակում մեքենան երկրորդ շարքում կայանելու համար կազմվել է 17024 արձանագրություն․ ՆԳՆ ոստիկանություն 18:5410 Օգս, 2026
  • Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ այցելուներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել 18:3910 Օգս, 2026
  • Թեհրանը Կիևից փոխհատուցում է պահանջում իրանական նավի հետ կապված միջադեպի համար. IRNA 18:2510 Օգս, 2026
  • Արդյունավետ թիմային աշխատանք, տպավորիչ տաղավար և լավագույն պանելային խոսնակ․ ՆԳՆ-ն Career City Fest 2026-ի եռակի մրցանակակիր 18:1110 Օգս, 2026
  • Ոչ թե պարտավորություն, այլ բարի կամք. ՔՊ-ն աջակցեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը 17:5610 Օգս, 2026
  • Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է 17:4510 Օգս, 2026
  • Մայրության նպաստից մինչև հիփոթեքի մարում․ ինչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին 17:3310 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:3010 Օգս, 2026
  • Աշոցք խոշորացված համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աշոցք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը. վարչապետ 17:2010 Օգս, 2026
  • Հանրային լսումներ՝ Կապանի ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու որոշման նախագծի վերաբերյալ 17:1810 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic 17:0510 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | «Հետաքրքիր ընտրություն». «Ուժեղ Հայաստանն» ընտրեց եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովը 17:0010 Օգս, 2026
  • ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր 16:4910 Օգս, 2026
  • Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ 16:3610 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3010 Օգս, 2026
  • «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 2026-ի հունվար-հունիսին 12 մլրդ 534 մլն դրամի հարկ է վճարել 16:2510 Օգս, 2026
  • Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում իր դեսպանին Մոսկվայից՝ խորհրդակցությունների համար 16:1410 Օգս, 2026
  • Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով 16:0510 Օգս, 2026
  • Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը 15:5310 Օգս, 2026
  • Արարատի մարզի դատախազությունը Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 15:5310 Օգս, 2026
  • Իրանը «Մեքքայի համաձայնագիրը» չի համարում հակաիրանական. Բաղաեի 15:4310 Օգս, 2026
  • Մեղադրյալը բանկից հափշտակել է 802 մլն 968 հազար դրամ. հանցավոր սխեմայում ներգրավել է այլ անձանց 15:3210 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2510 Օգս, 2026
  • Սննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄ 15:2010 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցը 15:0910 Օգս, 2026
  • ԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցը 15:0310 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Վարորդական վկայական՝ 300 հազար դրամ կաշառքի դիմաց․ 5 անձի մեղադրանք է առաջադրվել 15:0010 Օգս, 2026
  • Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է 14:5610 Օգս, 2026
  • Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից 14:5010 Օգս, 2026
  • Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg 14:4310 Օգս, 2026
  • Պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայն 14:3210 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3010 Օգս, 2026
  • Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ 14:2810 Օգս, 2026
  • Հայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ 14:2010 Օգս, 2026
  • Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ 14:1210 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին 14:0910 Օգս, 2026
  • Կաշառքով ստացել է վարորդական վկայական. կադրեր՝ վարորդական քննությունից ու կաշառքից 14:0210 Օգս, 2026
  • Իսրայելը մերժում է Թրամփի 15-կետանոց Գազայի ծրագիրը. Նեթանյահու 13:5110 Օգս, 2026
  • Ճգնաժամը ՌԴ վառելիքի շուկայում ՀՀ տնտեսության վրա չի ազդել. ներմուծման կառուցվածքը դիվերսիֆիկացված է 13:4110 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով 13:3010 Օգս, 2026
  • Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում 13:1910 Օգս, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջարկում է էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել 13:1110 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Նորընտիր ԱԺ ղեկավար կազմը ձևավորված է 13:0010 Օգս, 2026
  • Գծանշում Երևան-Սևան ճանապարհին՝ միջին նորոգման ծրագրի շրջանակում 12:5810 Օգս, 2026
  • Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը 12:4810 Օգս, 2026
  • Առաջարկվում է 9-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողովներ. Արուսյակ Ջուլհակյան 12:4110 Օգս, 2026
  • Սա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասին 12:3610 Օգս, 2026
  • Թաթարստանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման, կան զոհեր 12:3110 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից 12:2310 Օգս, 2026
  • Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ 12:1110 Օգս, 2026
  • Վանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 12:0510 Օգս, 2026
  • Չենք տապալում ընտրությունը. Արուսյակ Մանավազյանը՝ Արամ Վարդևանյանին ընտրելու որոշման մասին 11:5210 Օգս, 2026
  • Սոնա Ղազարյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5010 Օգս, 2026
  • 10.9 մլն եվրո հափշտակած և փողերի լվացում կատարած հանցավոր խմբի անդամներից մեկը 11 տարի անց հայտնաբերվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:3710 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3610 Օգս, 2026
  • ՔՊ-ն ունի որոշում՝ բավարար ձայնով կողմ քվեարկել Արամ Վարդևանյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրելու համար. Մանավազյան 11:2110 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին 11:1210 Օգս, 2026
  • Մաշտոցի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողությունը․ կան ձերբակալվածներ 11:0110 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ 10:5010 Օգս, 2026
  • Գազամատակարարման ընդհատումներ Մասիս քաղաքի մի շարք հասցեներում 10:3410 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:3010 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանն ընդունեց իր պատգամավորական երդումը 10:3010 Օգս, 2026
  • Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 10:2710 Օգս, 2026
  • Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն 10:1810 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ն բենզին և դիզվառելիք ներմուծում է տասը երկրից, ցանկն ընդլայնվում է | 10.08.2026 10:0010 Օգս, 2026
  • Չորս խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 09:5310 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 09:3310 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015