ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ այսօր նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ և ճգնաժամային իրավիճակներում աջակցության համակարգող Մարկ Լոուքոքին։
«Ն.Գ. Լոուքոքի ուշադրությունը հրավիրել եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վրա, որն անասելի ցավ և անդառնալի հետևանքներ է պատճառել Արցախի քաղաքացիական բնակչությանը թե՛ այժմ, և թե՛ հետագա տարիների համար։
Նամակով պրն Լոուքոքին, միջազգային մարդասիրական և զարգացման կազմակերպություններին հրավիրել եմ միանալու մեզ՝ միասին արձագանքելու հումանիտար ճգնաժամին»,- տեղեկացրել է Նազարյանը։