Փարիզում վերսկսվել են «դեղին բաճկոնավորների» բողոքի ցույցերը, որոնց ժամանակ անկարգություններ են եղել: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Ցույցը խաղաղ է սկսվել, սակայն որոշ ժամանակ անց ակտիվիստներին միացել են ագրեսիվ տրամադրված երիտասարդներ: Ցույցի մասնակիցները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հրկիզել աղբամաններ: Ի պատասխան՝ Ֆրանսիայի իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 150 մարդ: