Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում վերսկսվել է «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիան: Փողոց դուրս եկած ակտիվիստներին ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են օգտագործել: Հարյուրավոր ցուցարարներ առավոտից փորձում են արգելափակել փողոցները՝ մի քանի անգամ բախվելով ոստիկանների հետ: Իրավապահ մարմիններն ակտիվիստներին բազմիցս զգուշացրել են, որ ակցիան քաղաքային իշխանությունների կողմից արտոնված չէ: Նախնական տվյալների համաձայն՝ բերման է ենթարկվել 105 մարդ:
Ակտիվիստներն այս անգամ նշում են «դեղին բաճկոնավորների» ակցիայի մեկ տարին: Ի սկզբանե, սակայն, ցուցարարները պահանջում էին չբարձրացնել բենզինի կամ այլ տեսակի վառելիքի գները, այնուհետև պահանջներն ավելացել էին: