Հարյուրավոր կանայք բողոքի ակցիա են կազմակերպել Մինսկի Ազատության հրապարակում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Բելառուսի իրավապահները ցուցարարներին կոչ են արել ցրվել, սակայն ակտիվիստները չեն ենթարկվել ոստիկանության պահանջին, ինչից հետո իրավապահները սկսել են բերման ենթարկել հավաքվածներին:
Միաժամանակ Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում է մեկ այլ ակցիա, որին մասնակցում են հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համակիրները: Նրանք ելույթ են ունենում երկրի միասնության օգտին: