Բելառուսի ինտեգրումը Ռուսաստանի հետ՝ համաձայն միութենական պայմանագրի, անհնար է՝ հայտարարել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Ռուս լրագրողներին տված հարցազրույցում Բելառուսի ղեկավարը բացատրել է, որ մինչ այժմ իրավիճակը զգալիորեն փոխվել է: «Դրանից հետո երկու սերունդ է մեծացել, և այսօր արդեն հնարավոր չէ իրականացնել այդ ինտեգրումը»,- հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ մեջբերելով Լուկաշենկոյի խոսքերը: Բելառուսի նախագահի համոզմամբ՝ ներկա պայմաններում պետք է գտել ինտեգրացիայի նոր ուղիներ:
Լուկաշենկոն բացառել է նաև Բելառուսի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ինչն, ըստ նրա, սպառնում է հանրապետությունը վերածել ռազմական գործողությունների կենտրոնի: