Կատարում մեկնարկել են Աֆղանստանի իշխանությունների ու «Թալիբան» շարժման ղեկավարության միջև խաղաղ բանակցությունները: BBC-ի հավաստմամբ՝ սա պատմական իրադարձություն է:
Նշվում է, որ ամիսներ շարունակ հակամարտող կողմերի բանակցությունները բազմիցս հետաձգվել են:
Հանդիպման բացման արարողությանը մասնակցելու նպատակով Դոհա է մեկնել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն: