Աֆղանստանի իշխանությունն արգելել է Ադրբեջանից ներմուծված 60 բաք հեղուկ գազի մուտքը երկիր: Առաքումը կազմակերպել էր աֆղանական մասնավոր ընկերություններից մեկը:
Արգելքը պայմանավորված է հեղուկացված գազի ցածր որակի և աֆղանական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով:
Աֆղանական TOLOnews լրատվական հեռուստաալիքի համաձայն՝ ներկայումս գազի ցիստեռնները պահվում են Աֆղանստանի հետ Թուրքմենստանի սահմանին գտնվող Թորգունդու անցակետում: