Գերմանացիներն ավելի շատ վախենում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, քան կորոնավիրուսից, որը լուրջ վնաս է հասցրել Եվրոպայի տնտեսությանը: Այս գնահատականը տրվել է Գերմանիայում տեղի ունեցած ամենամյա հարցումների արդյունքում՝ փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Հարցվածների 53 տոկոսը մտավախություն ունի, որ Թրամփի վարած քաղաքականությունը աշխարհն ավելի վտանգավոր կդարձնի: Հարցման արդյունքում պարզվել է, որ մարդկանց մտահոգությունների շարքում առաջին տեղում Սպիտակ տան ղեկավարն է, որին հաջորդում են տնտեսական խնդիրները: