Նորվեգիայի «Առաջադիմություն» կուսակցության անդամ Քրիստիան Թիբրինգ-Գեդդեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին գրում է Fox News-ը:
Նորվեգացի քաղաքական գործիչը նամակ է ուղարկել Նոբելյան կոմիտե, որում բացատրել է, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում Թրամփը մրցանակի այլ հավակնորդներից ավելին է արել խաղաղություն հաստատելու համար: Նրա վարչակազմը հատկապես «կարևոր դեր է խաղացել Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) միջև հարաբերությունների հաստատման գործում»:
«Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանի մյուս երկրներն էլ կգնան Էմիրությունների հետքերով, և չի բացառվում, որ Մերձավոր Արևելքը դառնա համագործակցության և բարգավաճման տարածաշրջան»,- ասել է Թիբրինգ-Գեդդեն: