Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանի աշխատանքային այցով եղել է Արագյուղ բնակավայրում, որտեղ կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
«Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, պատմամշակութային արժեք ներկայացնող, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված ժամանակակից և գեղեցիկ մշակույթի կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով:
Առնակ Ավետիսյանը ծանոթացել է ընթացիկ աշխատանքներին, դրանց պատշաճ իրականացման վերաբերյալ անհրաժեշտ դիտարկումներ հնչեցրել:
Հաջորդիվ փոխմարզպետը եղել է նաև Արագյուղի միջնակարգ դպրոցում, որտեղ ֆինանսական վերաբաշխումների արդյունքում Կոտայքի մարզպետարանի հատկացրած ֆինանսական միջոցներով (3 մլն դրամ) մեկնարկելու են թվով 4 դասասենյակների կապիտալ վերանորոգման (հատակի, դռան, առաստաղի փոխարինում) աշխատանքներ»,- գրված է հայտարարությունում: