Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ բարերար Մքքենզի Սքոթը, այժմ ամենահարուստ կինն է աշխարհում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը:
Ըստ Bloomberg-ի Billionaire index-ի, Մքքենզի Սքոթի կարողությունն այժմ գնահատվում է 68 մլրդ դոլար:
2019-ին Ջեֆ Բեզոսից բաժանվելուց հետո Սքոթը ստացել էր Amazon ընկերության բաժնետոմսերի ¼-ը, որն այն ժամանակ կազմում էր ավելի քան 35 մլրդ դոլար:
Ջեֆ Բեզոսի նախկին կինն այժմ 12-րդ ամենահարուստ մարդն է աշխարհում: