Կորոնավիրուսի համավարակի ֆոնին՝ մոլորակի 100 ամենահարուստ մարդկանց կարողությունը վերջին երկու ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ նվազել է 408 միլիարդ դոլարով՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Ամենաշատ կորուստն ունի ֆրանսիացի միլիարդատեր LVMH Moet Hennessy Louis Vuitton բրենդի սեփականատեր Բեռնար Առնոն՝ մոտ 30 միլիարդ դոլար: 100 միլիարդատերերի կորուստը՝ ընդհանուր առմամբ 408 միլիարդ դոլարը, կազմում է օրական 75 միլիոն դոլար: