Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 43 շրջաններում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 1154 նոր դեպք՝ գրում է РИА Новости-ն: 11 հիվանդ մահացել է: Ապաքինվել է 88 մարդ:
Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7497-ի: Ապաքինվել է 494 մարդ, արձանագրվել է մահվան 58 դեպք: Երկրում կատարվել է ավելի քան 795 հազար թեստավորում: