ԱՄՆ Նյու Յորք նահանգում ոստիկանների բռնությունից մահացել է ևս մեկ աֆրոամերիկացի: 41-ամյա Դենիել Փրուդին ձերբակալելիս իրավապահները կնգուղով ծածկել են երիտասարդի գլուխը, որի հետևանքով նա խեղդամահ է եղել: Այս մասին հայտնել է BBC-ն:
Հոգեկան առողջական խնդիրներ ունեցող Դենիելին բերման էին ենթարկել մարտին, որից 2 շաբաթ անց նա հիվանդանոցում մահացել էր: Այս լուրը, սակայն, տարածվել է այսօր՝ ընտանիքի անդամների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
Հիշեցնենք, որ Դենիել Փրուդի մահը տեղի է ունեցել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից երկու ամիս առաջ, որը համաշխարհային բողոքի ալիք էր բարձրացրել: