ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի են ունեցել մահացու կրակոցներ, որի հետևանքով 9 մեծահասակ հոսպիտալացվել է, նրանցից մեկը մահացել է, ևս երկուսը շատ ծանր վիճակում են: Այս մասին հայտնում է USA Today-ը:
Իրավապահները նշել են, որ դա, ամենայն հավանականությամբ, դիտավորյալ հրաձգություն էր, որն իրականացրել են 3 սևամորթ կասկածյալներ: Նրանց հաջողվել է մեքենայով փախուստի դիմել:
Ավելի վաղ՝ հուլիսի 19-ին էլ հաղորդվել էր, որ անհայտ անձինք կրակ են բացել ամերիկյան Իլինոյս նահանգի Պեորիա քաղաքի ծովափնյա շրջանում, որտեղ այդ ժամանակ 200 մարդ է եղել: Հրաձգությունից 12 մարդ էր վիրավորվել: