Վեց երկիր միացել է Ղրիմի բռնակցման պատճառով Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներին: Այս մասին տեղեկացրել են Եվրամիության ներքաղաքական ծառայությունից՝ գրում է ТАСС գործակալությունը:
Եվրամիության գործընկեր երկրները հաստատել են ԵՄ խորհրդի՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները ևս մեկ տարով երկարաձգելու որոշմանը միանալու մտադրությունը:
«ԵՄ թեկնածու երկրները՝ Չեռնոգորիան ու Ալբանիան, ազատ առևտրի եվրոպական գոտու անդամներ Նորվեգիան ու Իսլանդիան, ինչպես նաև Ուկրաինան ու Վրաստանը հայտարարել են ԵՄ խորհրդի 2020-ի հունիսի 18-ի որոշմանը միանալու մասին, որի համաձայն պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2021-ի հունիսի 23-ը»,- ասվում է հայտարարության մեջ: