Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մերժել են ԱՄՆ-ի առաջարկը` վերականգնել Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները: Եվրոպական երեք պետությունների արտգործնախարարները հայտարարել են, որ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի միջուկային գործարքից, ուստի իրավունք չունի Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները երկարացնելու պահանջ ներկայացնել՝ հայտնում է Lenta-ն:
Վաշինգտոնի նախաձեռնությանը միշտ դեմ են եղել Ռուսաստանն ու Չինաստանը: Այս հինգ պետությունները պարզաբանում են, որ 2015 թվականին ընդունված բանաձևն արդեն պարունակում է մեխանիզմ, որն ինքնաբերաբար վերականգնում է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցները, եթե Թեհրանը չկատարի միջուկային գործարքով նախատեսված պարտավորությունները: