TikTok չինական սոցիալական հարթակը պաշտոնապես դատական հայց է ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի դեմ, որի համաձայն արգելվում է չինական հավելվածի օգտագործումը երկրի տարածքում, եթե այն չվաճառվի ամերիկյան ընկերությանը: Այս մասին գրում են չինական լրատվամիջոցները:
«Մեզ համար հեշտ չէ դատական գործ հարուցել կառավարության դեմ, սակայն մեր և մեր աշխատակիցների իրավունքները պաշտպանելու համար, գործելուց բացի, այլընտրանք չունենք»,- ասվում է TikTok ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
Թրամփի՝ օգոստոսի 6-ին ստորագրված հրամանագրի համաձայն՝ փաստաթղթի հրապարակման օրվանից 45 օր անց ԱՄՆ-ում կարգելվի TikTok ընկերության հետ ցանկացած գործարք: