ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև TikTok-ի «պատերազմը» շարունակվում է: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական վիդեո հավելվածի ու Microsoft-ի միջև ցանկացած գործարքից Ամերիկան պետք է «մեծ տոկոսներ» ստանա: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը:
Ավելի վաղ, պաշտոնական Վաշինգտոնը պնդում էր, որ Չինաստանի վիդեո հարթակը լուրջ վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգությանը, քանի որ գործ է ունենում քաղաքացիների անձնական տվյալների հետ: Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր ԱՄՆ-ում արգելափակել ծառայությունը: Դոնալդ Թրամփը պնդում է, որ TikTok ընկերությունը ամերիկացիների տվյաները փոխանցում է Չինաստանի հետախոզությանը, ինչը հերքում են թե՛ մեդիա հավելվածի ղեկավարները, և թե՛ Չինաստանի կառավարությունը: