Բրազիլիայի մամուլի ասոցիացիան հայտարարել է, որ մտադիր է դատի տալ երկրի նախագահին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրանց կորոնավիրուսով վարակելու համար: Երեկ Բոլսոնարուն հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին նա տեղեկացրել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ` առանց նախապես զգուշացնելու:
Չնայած նրան, որ նախագահն ու լրագրողները դիմակ են կրել, Բոլսոնարուն չի պահպանել սոցիալական հեռավորությունը և հանդիպման վերջում հանել է դիմակը՝ ցուց տալու համար, որ իրեն լավ է զգում: 65-ամյա քաղաքական գործիչը բազմիցս հեգնել է վիրուսն ու քննադատել սահմանափակումները: Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 45 305 նոր դեպք է գրանցվել: