Կորոնավիրուսով վարակվածներով ու մահացության դեպքերով Լատինական Ամերիկայում առաջին, իսկ աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող Բրազիլիան օրական նոր ռեկորդ է սահմանում՝ գրում է The Guardian պարբերականը:
Լատինամերիկյան այս երկրում վերջին 24 ժամում արձանագրվել է մահվան 1290 դեպք: Բրազիլիայում մեկ օրում վարակվել է 42223 մարդ:
Չնայած համաճարակային ծանր դրությանը՝ երկրում աստիճանաբար վերաբացվում են ռեստորաններն ու բարերը, մարդիկ հավաքվում են հանրային վայրերում, հանգստանում ծովափերին:
Բրազիլիայի նախագահը սուր քննադատության է ենթարկվել՝ կորոնավիրուսի համավարակի նկատմամբ անլուրջ վերաբերմունքի համար: Ժաիր Բոլսոնարոն կորոնավիրուսը բազմիցս անվանել է «թեթև գրիպ»՝ նահանգապետներին հորդորելով վերաբացել բիզնեսներն ու վերականգնել երկրի տնտեսությունը: