Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն վարակվել է կորոնավիրուսով: Սա լատինամերիկյան երկրի ղեկավարի արդեն չորրորդ թեստն է՝ տեղեկացնում է BBC-ն:
Ժաիր Բոլսոնարոյի մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշաններ են ի հայտ եկել, այդ թվում՝ բարձր ջերմություն:
Ի դեպ, Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսը մշտապես անվանել է «թեթև գրիպ»՝ նշելով, որ չի վարակվի:
Բացի այդ, Բրազիլիայի ղեկավարը նահանգապետներին հորդորել է թուլացնել կարանտինային ռեժիմը, ինչն, ըստ Բոլսոնարոյի, լուրջ վնաս է հասցնում երկրի տնտեսությանը: Ավելին՝ երկուշաբթի օրվանից Բրազիլիայում թուլացվել է դիմակ դնելու կարգը:
Բոլսոնարոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այլևս ջերմություն չունի և իրեն շատ լավ է զգում: