Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ԱՄՆ քաղաքներում սկսված ցույցերի մասնակիցներն անցել են հուշարձանների դեմ պատերազմին: Ամերիկյան Պորտլենդում ավերել են երկրի երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի հուշարձանը՝ վրան թողնելով «ստրկատեր» մակագրությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ սա հանգստյան օրերին վնասված երրորդ հուշարձանն է: Շաբաթ օրը քանդվել էր Օրեգոնի համալսարանի տարածքում տեղադրված երկու քանդակ, որոնք նվիրված էին Անգլիայից ժամանած առաջին բնակիչներին:
Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ-ի հիմնադիր հայրերից մեկն է: 1776 թվականին նա դարձավ Անկախության հռչակագրի գլխավոր հեղինակը, ինչպես նաև մասնակցեց իրավունքների պաշտպանության օրինագծի ստեղծման աշխատանքներին: 1790-1793 թվականներին Ջեֆերսոնը եղել է ԱՄՆ առաջին պետքարտուղարը, 1797-1801-ին՝ երկրի երկրորդ փոխնախագահը, 1801-1809 թթ.՝ ԱՄՆ երրորդ նախագահը: