ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել խիստ քայլեր ձեռնարկել Միջազգային քրեական դատարանի դեմ՝ պատժամիջոցներ կիրառելով կառույցի աշխատակիցների նկատմամբ: Այս մասին հաղորդում է The National պարբերականը:
Սպիտան տան ղեկավարը ՄՔԴ-ին զգուշացրել էր, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի՝ Աֆղանստանում պատերազմական հանցագործություններում մեղադրելու հետաքննության դեպքում Վաշինգտոնը խիստ կարձագանքի:
Վաշինգտոնի կայացրած որոշումը ենթադրում է հետաքննության հետ առնչություն ունեցող կառույցի աշխատակիցների՝ ԱՄՆ-ում գտնվող հաշվեհամարների արգելափակում: Կարգելվի նաև այդ անձանց մուտքը Միացյալ Նահանգներ:
Միջազգային կառույցում հետաքննությանն ընթացք տալու գործում ամերիկյան կողմը մեղադրում է Ռուսաստանին՝ իր դերակատարման համար:
Ի դեպ, ԱՄՆ-ի կառավարությունը երբեք չի անդամակցել 2002-ին հիմնադրված Միջազգային քրեական դատարանին: