ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսականները հրապարակել են ազգային անվտանգության ռազմավարության զեկույց, որը ենթադրում է ԱՄՆ-ի դերակատարման ուժեղացումը համաշխարհային սպառնալիքներին դիմագրավելու գործում: Փաստաթղթում, մասնավորապես, առաջարկվում է պատմության մեջ ամենակոշտ պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի նկատմամբ՝ գրում է Интерфакс գործակալությունը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա առաջարկվում է կրկնակի պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթագազային նախագծերի, այլ երկրներում ռուսամետ կառույցների նկատմամբ:
Ընդ որում, զեկույցի հեղինակներն առաջարկում են ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի ժողովրդի հետ և աջակցել նրանց ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ձգտումներում: