Միացյալ Նահանգների Կոնգրեսի հանրապետական անդամ Գրեգ Սթյոբին մտադրվել է առաջիկա շաբաթվա ընթացքում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթ առաջարկել: Այս մասին հայտարարել է Fox Business հեռուստաալիքը:
Ամերիկացի սենատորը հայտարարել է, որ պատժամիջոցները կապված են Իրանի նկատմամբ սահմանված սպառազինության էմբարգոյի ժամկետի լրանալու հետ:
Գրեգ Սթյոբին նաև հավելել է, որ իր կուսակիցները մտադիր են հայտարարել Միացյալ Նահանգների՝ Լիբանանին ֆինանսական օժանդակության արգելքի մասին: