Փարիզում բողոքի ցույց են անցկացրել ոստիկանները: Նրանց երթն ավարտվել է ներքին գործերի նախարարության շենքի մոտ: Իրավապահները հանդես են եկել «Չկա ոստիկանություն, չկա խաղաղություն» կարգախոսով:
Ֆրանսիացի ոստիկաններին վրդովեցրել է ռասիզմի դեմ պայքարի վերաբերյալ ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաների հայտարարությունը: Նախարարը հայտարարել էր, որ համակարգն «անզիջում պայքար» է մղում ռասիզմի դեմ, և այդ մեղադրանքով պարբերաբար իրավապահներ են ազատվում աշխատանքից: Կաստաների խոսքերն առաջացրել են բողոքի դուրս եկած ոստիկանների զայրույթը: Նրանք հայտարարել են, որ իրենք ռասիստ չեն, և պետք է վերջ տալ իրավապահների նկատմամբ ատելությանը:
Բողոքի ալիքը տարածվել է երկրի այլ քաղաքներում: