SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակի ֆոնին Ֆրանսիայի կառավարությունը կոչ է արել երկրի քաղաքացիներին՝ ամառային արձակուրդները չանցկացնել արտերկրում:
Էկոլոգիայի նախարար Էլիզաբեթ Բորը խորհուրդ չի տվել, օրինակ, գնալ Իսպանիա, չնայած, որ Ֆրանսիային սահմանակից տուրիստական այդ երկիրը պատրաստվում է առաջիկայում վերաբացել իր սահմանները օտարերկրյա զբոսաշրջիկների համար:
Ակնկալվում է, որ հաջորդ շաբաթ Ֆրանսիայի կառավարությունը կքննարկի երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժի կանոնները մեղմելու հնարավորությունը: Առայժմ ֆրանսիացիներին թույլատրվում է հեռանալ սեփական տնից ոչ ավել, քան հարյուր կիլոմետր: