Ֆրանսիայի հյուսիսային Ռուբե քաղաքում յոթ պետական դպրոց և մեկ մասնավոր ուսումնական հաստատություն է փակվել աշխատանքները վերսկսելուց հետո: Աշակերտներից մեկի թեստի պատասխանը դրական է եղել:
Այն ընթացքում, երբ բացվել էին տարրական դպրոցները, ուսուցիչների և ուսանողների շրջանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 70 դեպք:
Իրավապահ մարմինները պարզում են, թե ում հետ է շփվել վարակակիր երեխան, որպեսզի ճշտվի վտանգավոր վիրուսի առկայությունը, և վարակակիրը մեկուսացվի առողջներից: