ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել էր պատժել երկրի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելին, որը հայտարարել է, թե նախագահական ընտրություններում քվեարկելու է դեմոկրատական կուսակցության ամենահավանական թեկնածու Ջո Բայդենի օգտին:
Twitter-ում Թրամփը նշել է, որ նախկին պետքարտուղարն իր կոշտ հռետորաբանության պատճառով ԱՄՆ-ին ներքաշեց Իրաքի դեմ տևական պատերազմի մեջ:
«Մի՞թե Փաուելը չի ասել, որ Իրաքը «զանգվածային ոչնչացման զենք »ունի: Նրանք ոչինչ չունեին, բայց մենք, միևնույն է, պատերազմ սկսեցինք»,- գրել է ԱՄՆ ղեկավարը:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասը օգտվել է Թրամփի քննադատությունից: Twitter-ի իր էջում նա գրել է, թե ԱՄՆ նախագահը, փաստորեն ընդունեց Իրաքում ամերիկյան զորքերի ապօրինի ներխուժման փաստը:
«Սա խոստովանություն է, որ ԱՄՆ-ը կեղծ պատրվակով է պատերազմ հրահրել: Նրանք սպանեցին ավելի քան մեկ միլիոն մարդու, ոչնչացրին ամբողջ երկիրը: Սա հանցագործություն է մարդկության դեմ»,- գրել է արտգործնախարարը: