ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս շաբաթ քննարկել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերին աշխատանքից հեռացնելու հարցը: Պատճառը բողոքի ցույցերի շուրջ ծագած տարաձայնություններն են: Պենտագոնի ղեկավարը դեմ է եղել սևամորթ բնակչության նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը:
Ըստ տեղեկությունների, Թրամփը ցանկացել է Էսփերին հեռացնել աշխատանքից, բայց ավելի ուշ փոխել է որոշումը, քանի որ նրա օգնականները խորհուրդ են տվել նախագահական ընտրություններից հինգ ամիս առաջ կաբինետում վերափոխումներ չկատարել: