ԱՄՆ Սիեթլ քաղաքում զինված տղամարդը մեքենայով մխրճվել է սևամորթ Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառով բողոքի ակցիայի մասնակիցների խմբի մեջ: Վարորդը կանգնեցրել է մեքենան, ատրճանակով կրակել է մարդկանց ուղղությամբ ու վիրավորել մեկ քաղաքացու, որից հետո հանձնվել է ոստիկաններին:
Ավելի վաղ Մինեապոլիսում բեռնատարի վարորդն էր մխրճվել ամբոխի մեջ: Բարեբախտաբար, ցուցարարները կարողացել էին արագ արձագանքել իրենց ուղղությամբ շարժվող մեքենային ու ցրվել: Վարորդը ձերբակալվել էր: