Շաբաթ օրը Միացյալ Նահանգների մի շարք խոշոր ու փոքր քաղաքներում ցույցեր են անցկացվել ընդդեմ ոստիկաննփրի՝ սևամորթների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար: Ըստ դեպքի վայրից հեռարձակվող հեռուստաալիքների, ցույցերն, ընդհանուր առմամբ, խաղաղ են անցել, առանց խռովությունների և թալանի: Իշխանությունները աստիճանաբար վերացնում են պարետային ժամը ամերիկյան քաղաքներում:
Նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ազգային գվարդիայի ուժերը դուրս բերել Վաշինգտոնից: Ներկայումս մայրաքաղաքում կա մոտ 3,9 հազար զինծառայող, որոնք մոբիլիզացվել էին 11 նահանգից՝ մայրաքաղաքի ազգային պահակախմբի 1,2 հազար գործընկերներին աջակցելու համար:
Թրամփը բարձր է գնահատել ազգային գվարդիայի, գաղտնի ծառայության և մայրաքաղաքի ոստիկանության աշխատանքը, ինչի շնորհիվ էլ, ըստ նրա, շաբաթ օրը Վաշինգտոնում ցուցարարների թիվը սպասվածից քիչ է եղել: